Հերթական ձերբակալությունը Գյումրիում. բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն
Thu, 30 Jul 2026 11:09:03 +0400
Այսօր վաղ առավոտյան Գյումրիում իրավապահները բերման են ենթարկել խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանին։
Ձերբակալության պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն այս պահին չի հրապարակվել։ Մանրամասները ճշտվում են։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Գյումրիում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների գործողությունները հաճախակի են դարձել, ինչը քաղաքական շրջանակներում գնահատվում է որպես ընդդիմության նկատմամբ ճնշումների շարունակություն։