Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա

Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա

Thu, 30 Jul 2026 11:05:21 +0400


Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա, այս անգամ` Պենզայի մարզում։
Մարզպետ Օլեգ Մելնիչենկոն հայտնում է, որ նախնական տվյալով՝ մեկ մարդ է տուժել։

«Թշնամու անօդաչու թռչող սարքերը ահաբեկչական հարձակում են իրականացրել «Wildberries»–ի պահեստի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ տուժած, մոտ 200 աշխատակից տարհանվել է», – տելեգրամյան ալիքում գրել է Մելնիչենկոն։

Նա նշել է, որ դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, հրշեջ հաշվարկներ, ԱԻՆ ուժեր և իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Հրշեջները պայքարում են պահեստի տարածքում բռնկված կրակի դեմ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ–ն այս գիշեր 258 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել:

Հիշեցնենք` ուկրաինական ԱԹՍ–ներն ավելի վաղ հարվածներ էին հասցրել Եկատերինբուրգում, Կոլեդինոյում, Էլեկտրոստալում ու Կոտովսկում գտնվող լոգիստիկ կենտրոններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը Արցախում

Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը Արցախում Fri, 31 Jul 2026 17:15:12…

12 րոպե ago

Հայ ընտանիքը ճանաչվել է համառուսաստանյան «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթող

Հայ ընտանիքը ճանաչվել է համառուսաստանյան «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթող Fri, 31 Jul 2026 17:00:58 +0400…

27 րոպե ago

Վեհափառ Հայրապետը պատգամել է սփյուռքահայ երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Եկեղեցու հետ

Վեհափառ Հայրապետը պատգամել է սփյուռքահայ երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Եկեղեցու հետ Fri, 31…

36 րոպե ago

«Ինձ համար ցանկացած աննորմալ բան նորմալ է»

«Ինձ համար ցանկացած աննորմալ բան նորմալ է» Fri, 31 Jul 2026 16:45:24 +0400 2020 թվականին,…

42 րոպե ago

Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս է

Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս է Fri, 31 Jul 2026 16:30:49 +0400 EFE-ն հաղորդում…

57 րոպե ago

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Հայաստանի դեմ տարածքային նկրտումների քարոզը

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Հայաստանի դեմ տարածքային նկրտումների քարոզը Fri, 31 Jul 2026 16:15:33…

1 ժամ ago