Բոլոլա է լինելու և մեծ սկանդալ

Բոլոլա է լինելու և մեծ սկանդալ

Thu, 30 Jul 2026 15:15:12 +0400


Պահ, պահ, պահ, ազգիս գործիչները մտահոգված են Նիկոլի դուրս տված հերթական էշությամբ: Իբր նա այդ ի՞նչ է ասել, որ այդպես մտահոգվել եք… Թե բա՝ ես Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չեմ ճանաչում: Ասել է՝ դուք էլ գրական լեզվով պատասխանեք՝ վրան թե չես ճանաչում, կամ ո՞վ է քեզնից սպասում, որ ճանաչես: Էլ խառնվել եք իրար, էլ հայտարարում եք, որ սա հետընտրական Հայաստանում հակաեկեղեցական պայքարի նոր փուլի մեկնարկն է, էլ բան… Կարելի է մտածել՝ նախընտրական Հայաստանում այնքան բան արեց եկեղեցու դեմ, որ քիչ էր մնացել Եկեղեցին քանդվի: Վեհարանն ազատե՞ց Վեհից, Էջմիածնում հոգևոր հանրահավաք պիտի աներ, արե՞ց… Պատարագիչ հոգևորականներին ստիպում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը զեղչել պատարագներից, և հիմա Ի՛նչ է պատահել, որ գնում է եկեղեցի և ականջները կախ լսում այդ անունը: Թե բա Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոսի չեմ ճանաչում… Իսկ Ալլահշուքյուր Փաշազադեին ճանաչո՞ւմ ես… Գնա, խնդրիր, ոտքերն ընկիր, որ գա և օրհնի Հայոց խորհրդարանի առաջին նիստը:

Ի դեպ, Փաշինյանն այս խայտառակ հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ առաջիկա նիստի հետ կապված, որն, ըստ ավանդույթի, պետք է օրհնվի Հայոց Հայրապետի խոսքով կամ ուղերձով: Երես չունեն Կաթողիկոսին դիմելու և, խնդրեմ, բաներ են հայտարարում, որոնց տակից դուրս գալ հաստատ չեն կարող: Իրավիճակը տրագիկոմեդիայից այնկողմ է արդեն: Չճանաչված Փաշինյանը հայտարարում է, որ չի ճանաչում տիեզերահռչակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Ու չճանաչվածի պետքն էլ չէ, որ իր անմիտ հայտարարությամբ ողջ աշխարհն է խնդացնում վրաներս: Դու, ախր, այնքան չճանաչված ես, որ քեզ չեն էլ շնորհավորում ընտրություններում հաղթելու կապակցությամբ, քեզ հետ խաղաղության պայմանագիր չեն ստորագրում, քո առաջ սահման չեն բացում… Հասկացանք, Թրամփի հեռախոսի համարն ունես: Բայց դա փա՞ստ է, որ Թրամփը ճանաչում է Նիկոլ Փաշինյան անունով վարչապետի: Շատ էլ թե պետքարտուղարի ավագ խորհրդականի կրտսեր օգնականը շնորհավորական ուղերձ է հղել կազմակերպածդ ծռտի ընտրությունների կապակցությամբ: Հետո՞:

Ինչևէ, նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում բոլոլա է լինելու և մեծ սկանդալ: Նիկոլը կարծես մտադիր է մի կարգալույծ հռչակված տերտերի բերել և Հայր մեր կարդալ տալ ԱԺ նիստերի դահլիճում՝ իբրև օրհնություն նորընտիր խորհրդարանին: Եթե այդպես է, ապա դա դառնալու է այս ընդդիմության առաջին փորձությունը: Ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ նման բան տեղի ունենա: Սուլեք, աղմկեք, ինչ ուզում եք արեք, բայց թույլ մի տվեք, որ այդ օրը նիկոլական մի ֆալշ տերտեր ՀԱԵ-ի անունից ողջույնի խոսք փոխանցի ձեզ և «օրհնի»: Լքեք դահլիճը, եթե տեսնեք, որ ուզում են պարտադրել ձեզ այդ զառանցանքը: Ու կտեսնենք թե ՀԱԵ դեմ արշավի այդ ի՞նչ նոր փուլի սկիզբ է դնում չճանաչված Նիկոլը:

Հ.Գ. ՔՊ առաջնորդը բարեհաճել էր հրապարակել ԱԺ մշտական գործող հանձնաժողովների ՔՊ-ական 12 նախագահացուների անունները: Նմուշի համար մեկ հատիկ ճանաչված մարդ չկա մեջները: Նրանց կարելի է մեկ բառով բնութագրել՝ ուսապարկ: Այդ մարդիկ խորհրդարանում են հայտնվել, որովհետև ուսապարկ են… Հասկանո՞ւմ եք ինչ է սպասվում մեզ վաղը, եթե սրանց մի հատ էլ ֆալշ տերտեր օրհնի… Տրագիկոմեդիան հո պոզով պոչով չի՞ լինում…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

178 միլիոն «Վարչաֆեստի» համա՞ր

178 միլիոն «Վարչաֆեստի» համա՞ր Thu, 30 Jul 2026 16:45:34 +0400 Հայաստանի կառավարությունը որոշել է պետական…

7 րոպե ago

Ադրբեջանցիներ տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել Օդեսայում․ ի՞նչ են պնդում

Ադրբեջանցիներ տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել Օդեսայում․ ի՞նչ են պնդում Thu, 30 Jul 2026 16:30:39…

22 րոպե ago

Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ

Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ Thu, 30 Jul 2026…

31 րոպե ago

Մենք ճուտո էինք ասում բանակում չծառայածներին, Նիկոլն ո՞ւմ է ծաղրում

Մենք ճուտո էինք ասում բանակում չծառայածներին, Նիկոլն ո՞ւմ է ծաղրում Thu, 30 Jul 2026 16:15:56…

37 րոպե ago

ԱՄՆ-ին խնդրել են չհարվածել․ Սաուդյան Արաբիան մտահոգ է

ԱՄՆ-ին խնդրել են չհարվածել․ Սաուդյան Արաբիան մտահոգ է Thu, 30 Jul 2026 16:00:01 +0400 Սաուդյան…

53 րոպե ago

Այսօր ավելի խոր խնդիր է, որ երբեմն մոտ ենք եկեղեցուն, բայց հեռու ենք Քրիստոսից․ Իսահակ Սրբազան

Այսօր ավելի խոր խնդիր է, որ երբեմն մոտ ենք եկեղեցուն, բայց հեռու ենք Քրիստոսից․ Իսահակ…

1 ժամ ago