Մենք ճուտո էինք ասում բանակում չծառայածներին, Նիկոլն ո՞ւմ է ծաղրում

Մենք ճուտո էինք ասում բանակում չծառայածներին, Նիկոլն ո՞ւմ է ծաղրում

Thu, 30 Jul 2026 16:15:56 +0400


Հայաստանի տղաները մի ժամանակ արծիվ էին։ Նրանք պատերազմներ են հաղթել, երկիր են կառուցել, իրենց ուժով ու նվիրումով անցել են ամենադժվար ճանապարհները։ Նրանք ապացուցել են, որ տղամարդ լինելը միայն խոսք չէ, այլ պատասխանատվություն, պայքար և գործ։
Այսօր, սակայն, ցավով ենք լսում խոսքեր, որոնք հնչում են երկրի ղեկավարի կողմից։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանում, որ սոցիալական հարցում անցկացնենք, կարող է պարզվի, որ Հայաստանի տղաների, ենթադրենք, մի X տոկոսը ճուտ է, Ճուտո է։ Մենք հարց չենք տալիս՝ որտեղից է սա, մենք կիրակի օրերի ամենալավ ժամին դա ցույց ենք տալիս»։
Այս խոսքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում․ եթե այսօր հասարակության մեջ կան նման խնդիրներ, ապա որտեղի՞ց են դրանք առաջացել։ Ո՞վ է պատասխանատու այն միջավայրի համար, որտեղ երիտասարդը կարող է կորցնել իր արժեքները, նպատակներն ու պատասխանատվության զգացումը։
Խնդիրները չեն լուծվում մարդկանց պիտակավորելով։ Եթե կան թերություններ, պետք է հասկանալ դրանց պատճառները և փորձել փոխել իրավիճակը։ Պետության և հասարակության նպատակը պետք է լինի երիտասարդին ուժեղացնելը, կրթելը և ոգեշնչելը, ոչ թե նրան նվաստացնող բնորոշումներ տալը։
Հայաստանի տղաների պատմությունը միայն ներկա պահի մասին չէ։ Այն գրված է նրանց արյամբ, աշխատանքով և նվիրումով, ովքեր տարբեր ժամանակներում կանգնել են երկրի կողքին։ Այդ ժառանգությունը արժանի է ոչ թե ծաղրանքի կամ վիրավորանքի, այլ հարգանքի և շարունակության։ Այդ ժառանգությունը պետք է հարգել և փոխանցել նոր սերունդներին։
Ի վերջո, մինչև Փաշինյանի իշխանության գալը մենք ճուտո էինք ասում բանակում չծառայածներին։ Հիմա հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանն այդ բառով ո՞ւմ է նկատի ունենում, ու՞մ է ծաղրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Sat, 01 Aug 2026 23:45:30 +0400…

2 ժամ ago

Մահացել է Ռենե Օրտիսը

Մահացել է Ռենե Օրտիսը Sat, 01 Aug 2026 23:30:32 +0400 Մահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր…

2 ժամ ago

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա» Sat, 01 Aug…

3 ժամ ago

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին Sat, 01 Aug 2026…

3 ժամ ago

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է Sat, 01 Aug 2026 22:44:54 +0400 Գագիկ Ղազինյանն…

3 ժամ ago

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի Sat, 01 Aug 2026 22:26:08 +0400 8-րդ…

3 ժամ ago