178 միլիոն «Վարչաֆեստի» համա՞ր

178 միլիոն «Վարչաֆեստի» համա՞ր

Thu, 30 Jul 2026 16:45:34 +0400


Հայաստանի կառավարությունը որոշել է պետական պահուստային ֆոնդից 178 մլն 954.6 հազար դրամ հատկացնել «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և իրականացման նպատակով։

Նախագիծը ներկայացվել է կառավարության նիստում։ Ըստ ԿԳՄՍ նախարարության հիմնավորման՝ միջոցառման հիմնական նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ երաժշտական խմբերին, խթանել կենդանի երաժշտության զարգացումը, ինչպես նաև ստեղծել նոր հարթակներ ստեղծագործական համագործակցության և մասնագիտական առաջընթացի համար։

Նախատեսվում է, որ փառատոնը կդառնա ամենամյա մշակութային միջոցառում՝ ընդլայնելով Հայաստանի երաժշտական միջոցառումների շրջանակը և նպաստելով նոր մշակութային նախաձեռնությունների ձևավորմանը։

ԿԳՄՍ նախարարությունից նշել են, որ նման փառատոները հատկապես կարևոր են մարզերում և բացօթյա ձևաչափով անցկացվող միջոցառումների զարգացման համար։ Դրանք համատեղում են մրցութային գործընթացը, ստեղծագործական միջավայրը և նպաստում են մշակութային ակտիվության նոր կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության և հարակից ոլորտների զարգացմանը։

«Վարչաֆեստ 2026»-ը կանցկացվի Սևանա լճի ափին։ Մրցույթի լավագույն մասնակիցները կպարգևատրվեն 10 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։

Մրցանակաբաշխության արդյունքում գլխավոր մրցանակակիր խումբը կստանա 4 մլն դրամ, առաջին մրցանակակիրը՝ 3 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 2 մլն դրամ, իսկ երրորդ տեղը՝ 1 մլն դրամ։

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակիչ փուլը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսի 22-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփ-Պուտին գործարքից հետո ԱՄՆ-ում դիզվառելիքն ավելի է թանկացել

Թրամփ-Պուտին գործարքից հետո ԱՄՆ-ում դիզվառելիքն ավելի է թանկացել Thu, 29 Oct 2026 11:00:25 +0400 ԱՄՆ-ում…

11 րոպե ago

Ծեծկռտուք ԱԺ-ում

Ծեծկռտուք ԱԺ-ում Thu, 29 Oct 2026 10:53:52 +0400 Latest news from Հրապարակ © 2026 Հրապարակ…

17 րոպե ago

Փաշինյանը պաշտոնանկ է արել Արթուր Ջավադյանին

Փաշինյանը պաշտոնանկ է արել Արթուր Ջավադյանին Thu, 29 Oct 2026 10:50:14 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ…

21 րոպե ago

Պարոն Փաշինյան, Դուք, որպես հայկական բլոգոսֆերայի ռահվիրա պետք է հասկանաք․․․

Պարոն Փաշինյան, Դուք, որպես հայկական բլոգոսֆերայի ռահվիրա պետք է հասկանաք․․․ Thu, 29 Oct 2026 10:48:56…

22 րոպե ago

«Հրապարակ». Այդ 43 կիլոմետրի բացումը որեւէ բան Հայաստանին չի տալու

«Հրապարակ». Այդ 43 կիլոմետրի բացումը որեւէ բան Հայաստանին չի տալու Thu, 29 Oct 2026 10:45:57…

25 րոպե ago

Ե՞րբ տեղի կունենան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Ե՞րբ տեղի կունենան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Thu, 29 Oct 2026 10:30:48 +0400 Ուկրաինայի հարցով…

41 րոպե ago