Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

178 միլիոն «Վարչաֆեստի» համա՞ր

178 միլիոն «Վարչաֆեստի» համա՞ր

Thu, 30 Jul 2026 16:45:34 +0400


Հայաստանի կառավարությունը որոշել է պետական պահուստային ֆոնդից 178 մլն 954.6 հազար դրամ հատկացնել «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և իրականացման նպատակով։

Նախագիծը ներկայացվել է կառավարության նիստում։ Ըստ ԿԳՄՍ նախարարության հիմնավորման՝ միջոցառման հիմնական նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ երաժշտական խմբերին, խթանել կենդանի երաժշտության զարգացումը, ինչպես նաև ստեղծել նոր հարթակներ ստեղծագործական համագործակցության և մասնագիտական առաջընթացի համար։

Նախատեսվում է, որ փառատոնը կդառնա ամենամյա մշակութային միջոցառում՝ ընդլայնելով Հայաստանի երաժշտական միջոցառումների շրջանակը և նպաստելով նոր մշակութային նախաձեռնությունների ձևավորմանը։

ԿԳՄՍ նախարարությունից նշել են, որ նման փառատոները հատկապես կարևոր են մարզերում և բացօթյա ձևաչափով անցկացվող միջոցառումների զարգացման համար։ Դրանք համատեղում են մրցութային գործընթացը, ստեղծագործական միջավայրը և նպաստում են մշակութային ակտիվության նոր կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության և հարակից ոլորտների զարգացմանը։

«Վարչաֆեստ 2026»-ը կանցկացվի Սևանա լճի ափին։ Մրցույթի լավագույն մասնակիցները կպարգևատրվեն 10 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։

Մրցանակաբաշխության արդյունքում գլխավոր մրցանակակիր խումբը կստանա 4 մլն դրամ, առաջին մրցանակակիրը՝ 3 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 2 մլն դրամ, իսկ երրորդ տեղը՝ 1 մլն դրամ։

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակիչ փուլը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսի 22-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գնացել է Կառավարություն: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով