Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Նեթանյահուն չի հավատում Իրանին․ նոր մեղադրանքներ է հնչեցրել

Նեթանյահուն չի հավատում Իրանին․ նոր մեղադրանքներ է հնչեցրել

Thu, 30 Jul 2026 17:00:34 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Իրանի միջուկային հարցի դիվանագիտական ​​լուծման հեռանկարների գնահատականների տարբերությունները:

Պատասխանելով հաջող բանակցությունների հավանականության մասին հարցին՝ իսրայելցի առաջնորդը իր թերահավատությունն է արտահայտել Թեհրանի մտադրությունների վերաբերյալ։

«Չգիտեմ, թե որքանով է սա անիրատեսական, բայց ես չափազանց կասկածամիտ եմ Իրանի մեթոդների նկատմամբ: Նրանք միշտ ստում են, միշտ խաբում են և միշտ ձգձգում են», – ասել է Նեթանյահուն։

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը լիովին չի բացառել Թեհրանի կողմից արտաքին ազդեցության տակ իր դիրքորոշումը փոխելու հնարավորությունը: Նա նշել է, որ բավարար դիվանագիտական ​​և տնտեսական ճնշումը տեսականորեն կարող է փոխել իրավիճակը, ուստի այս սցենարը «արժե փորձել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նեթանյահուն հրաժարվել է Զելենսկու հետ հանդիպումից

Նեթանյահուն հրաժարվել է Զելենսկու հետ հանդիպումից Wed, 29 Jul 2026 20:30:29 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին …