Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան

ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան

Sun, 05 Jul 2026 09:30:39 +0400


«Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ:

Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները։ Իշխանության համար՝ որովհետև ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ, և որևէ անակնկալ տեղի չունեցավ։

Ընդդիմության համար՝ որովհետև հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։ Ավելին, մինչև դրա հրապարակումն արդեն հասցրել էին հրապարակային գնահատականներ տալ և հայտարարել, որ պատրաստվում են գնալ խորհրդարան: Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված էր (է), իսկ Սահմանադրական դատարան դիմելն ու կայացված ակտը ընդամենը նախապես ընտրված քաղաքական ուղեգիծը հիմնավորելու կանխատեսելի ֆոն էին: Ստատուսներ` առ պայքարի շարունակություն, քվեի գողություն և նման խոսույթ:

Հասարակության սպասումներն էլ, «արդարացան»։ Պարզապես որովհետև…. հանրային լայն զանգվածները վաղուց որևէ սպասում չունեն։ Հանրային անտարբերությունն ու փողոցային սպասման բացակայությունը` ապացույցներից մեկն է»:

Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է որոշեմ՝ ոչնչացնե՞լ Իրանը, թե՞ ոչ․ Թրամփ

Պետք է որոշեմ՝ ոչնչացնե՞լ Իրանը, թե՞ ոչ․ Թրամփ Fri, 18 Sep 2026 12:00:40 +0400 ԱՄՆ …