Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին
Sat, 28 Nov 2026 15:30:50 +0400

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված քաղաքական որոշումը, որով չեղարկվում է նրա մասնակցությունը Մասիսի ՏԻՄ ընտրություններին զայրացրել է մասիսցիներին և բացասական մթնոլորտ ստեղծել իշխանության և իշխանական թեկնածուի նկատմամբ: Մարդիկ լացուկոծով են ընդունել իրենց սիրելի համայնքապետին 8 տարի առաջ կատարված ինչ որ դեպքերի պատրվակով կալանավորելու մասին որոշումը: Սակայն Համբարձումյանի թիմը շարունակում է պայքարը` ցուցակի երկրորդ համարի` վերջին տարին Մասիսը ղեկավարած Նորայր Հակոբյանի գլխավորությամբ:
Ի դեպ, իշխանական թեկնածուն` Հովհաննես Հակոբյանն այսօր այցելել է Այնթափ, նրա այցից առաջ ընդդիմադիր ուժի գրասենյակի Այնթափի աշխատակիցներին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե: Հավանաբար վախեցել են, որ այդ կանայք ինչ որ բան կկազմակերպեն: Հակակոռպցիոնը, Քննչականը և մյուս ուժայինները լիարժեք ներգրավված են ընտրություններին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր