178 միլիոն «Վարչաֆեստի» համա՞ր

178 միլիոն «Վարչաֆեստի» համա՞ր

Thu, 30 Jul 2026 16:45:34 +0400


Հայաստանի կառավարությունը որոշել է պետական պահուստային ֆոնդից 178 մլն 954.6 հազար դրամ հատկացնել «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և իրականացման նպատակով։

Նախագիծը ներկայացվել է կառավարության նիստում։ Ըստ ԿԳՄՍ նախարարության հիմնավորման՝ միջոցառման հիմնական նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ երաժշտական խմբերին, խթանել կենդանի երաժշտության զարգացումը, ինչպես նաև ստեղծել նոր հարթակներ ստեղծագործական համագործակցության և մասնագիտական առաջընթացի համար։

Նախատեսվում է, որ փառատոնը կդառնա ամենամյա մշակութային միջոցառում՝ ընդլայնելով Հայաստանի երաժշտական միջոցառումների շրջանակը և նպաստելով նոր մշակութային նախաձեռնությունների ձևավորմանը։

ԿԳՄՍ նախարարությունից նշել են, որ նման փառատոները հատկապես կարևոր են մարզերում և բացօթյա ձևաչափով անցկացվող միջոցառումների զարգացման համար։ Դրանք համատեղում են մրցութային գործընթացը, ստեղծագործական միջավայրը և նպաստում են մշակութային ակտիվության նոր կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության և հարակից ոլորտների զարգացմանը։

«Վարչաֆեստ 2026»-ը կանցկացվի Սևանա լճի ափին։ Մրցույթի լավագույն մասնակիցները կպարգևատրվեն 10 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։

Մրցանակաբաշխության արդյունքում գլխավոր մրցանակակիր խումբը կստանա 4 մլն դրամ, առաջին մրցանակակիրը՝ 3 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 2 մլն դրամ, իսկ երրորդ տեղը՝ 1 մլն դրամ։

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակիչ փուլը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսի 22-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

NYT-ն շուտով կփակվի․ Թրամփը շարունակում է  «պատերազմել» ԶԼՄ-ների հետ

NYT-ն շուտով կփակվի․ Թրամփը շարունակում է  «պատերազմել» ԶԼՄ-ների հետ Tue, 06 Oct 2026 10:00:49 +0400…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Օլիմպավանի կապարակնքումը դատարանը ճանաչել է ոչ օրինական. սպորտը՝ ասֆալտին պառկած

«Հրապարակ»․ Օլիմպավանի կապարակնքումը դատարանը ճանաչել է ոչ օրինական. սպորտը՝ ասֆալտին պառկած Tue, 06 Oct 2026…

24 րոպե ago

Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից

Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից Tue, 06 Oct 2026 09:44:31 +0400 Աշոտ Մինասյանը կալանքից ազատվեց Վերաքննիչ…

25 րոպե ago

Զանգվածային հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ վիրավորներ կան

Զանգվածային հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ վիրավորներ կան Tue, 06 Oct 2026 09:30:45 +0400 Հոկտեմբերի 5-ին, տեղի…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա

«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա Tue, 06 Oct 2026 09:25:17 +0400 Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջ գոնե քննադատողի դերում էր, հիմա մեր մարզում դա էլ չկա

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջ գոնե քննադատողի դերում էր, հիմա մեր մարզում դա էլ չկա Tue, 06…

54 րոպե ago