Բազմազավակ ընտանիք է զոհվել Զելենսկու ծննդավայրում․ ողբերգական միջադեպ

Բազմազավակ ընտանիք է զոհվել Զելենսկու ծննդավայրում․ ողբերգական միջադեպ

Thu, 30 Jul 2026 21:30:57 +0400


Ռուսական բանակի կողմից արձակված հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը Կրիվոյ Ռոգի (նրա ծննդավայրն է – խմբ․) մոտակայքում սպանել է բազմազավակ ընտանիքի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Երկար ժամանակ անց առաջին անգամ ռուսները Ռադուշնեի մոտակայքում օգտագործել են հյուսիսկորեական հրթիռ. սրանք են նախնական տվյալները։ Իհարկե, կլինեն լրացուցիչ վերլուծություններ, ամեն ինչ կստուգվի, բայց առայժմ դա հյուսիսկորեական բալիստիկա էր։

Մոսկվայի տականքների և Հյուսիսային Կորեայի խելագար ռեժիմի միջև դաշինք՝ հրթիռների, Եվրոպայում, մեր սահմաններին գտնվող հյուսիսկորեական զորախմբի և մեր ուկրաինացի երեխաներին սպանելու համար։ Իհարկե, այսօր աշխարհի շատերը դատապարտեցին այս հարվածը։ Մեծ կարեկցանք կար մարդկային կորուստների համար։

Եվրոպական երկրները բազմաթիվ այլ հայտարարություններ արեցին Լեհաստանին հարվածած և Լյուբլինի մոտ գտնվող դաշտում ինչ-որ տեղ պայթած ռուսական հրթիռի վերաբերյալ։ Ամենակարևորը ոչ միայն կարեկցանքը կամ դատապարտումն է, այլև հակաօդային պաշտպանության հրթիռները և հենց այն ճնշումը Ռուսաստանի վրա, որը կարող է դադարեցնել այս հիմար ռուսական պատերազմը, նրանց բոլոր հարվածներն ու ահաբեկչությունը», – տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռային հարձակում են գործել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգի մոտ գտնվող Ռադուշնոե գյուղի բնակելի շենքի վրա։ Հաստատվել է՝ այն տանը, որտեղ ապրում էր բազմազավակ ընտանիքը, ծնողների և երեք երեխաների մահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ցանկանում է Ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչեւ «կաղ բադիկ» դառնալը

Ցանկանում է Ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչեւ «կաղ բադիկ» դառնալը Sat, 21 Nov 2026 19:30:52 +0400…

12 րոպե ago

Եթե Ղարաբաղյան շարժումը գերիների վերադարձն է, ուրեմն պետք է շարունակել այն

Եթե Ղարաբաղյան շարժումը գերիների վերադարձն է, ուրեմն պետք է շարունակել այն Sat, 21 Nov 2026…

28 րոպե ago

Այ Քաջ Նազար, գնա քո Ուստիաննայիդ դիմի․ Լևոն Զուրաբյան

Այ Քաջ Նազար, գնա քո Ուստիաննայիդ դիմի․ Լևոն Զուրաբյան Sat, 21 Nov 2026 19:13:17 +0400…

30 րոպե ago

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխիք

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխիք Sat, 21 Nov 2026 19:00:00 +0400…

43 րոպե ago

Հիստերիադ Մոսկվայով կտրեմ…

Հիստերիադ Մոսկվայով կտրեմ… Sat, 21 Nov 2026 18:45:46 +0400 Արարատ Միրզոյան, ինչ լավ էր՝ հիշեցի.…

58 րոպե ago

Մտադիր է վերականգնել ԵՄ անդամակցությունը

Մտադիր է վերականգնել ԵՄ անդամակցությունը Sat, 21 Nov 2026 18:30:15 +0400 Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի…

1 ժամ ago