Եթե նման միտք արտահայտեր պայմանական «Բմբլաշեն» գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ

Եթե նման միտք արտահայտեր պայմանական «Բմբլաշեն» գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ

Thu, 30 Jul 2026 23:00:33 +0400


«Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ»:

Այս հայտարարությունը ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի վարչապետն է արել։ Եթե նման միտք արտահայտեր պայմանական «Բմբլաշեն» գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ, նույնիսկ կարելի էր ըմբռնել, բայց երբ նման բան է ասում երկրի ղեկավարը, ապա մնում է մի բան ասել․ «Վա՜յ այդ երկրին»։

Ժամանակակից աշխարհում պետությունները արդեն վաղուց չեն համեմատվում ըստ տարածք մեծության, բնակչության թվի։ Ընդհանրապես՝ պետության մեծ կամ փոքր լինելը բազմաթիվ գործոններից է կախված, որոնց ամենկարևոր բաժինը աննյութական գործոններն են՝ կառավարման որակ, իշխանությունների լեգիտիմություն, դիվանագիտական ազդեցություն, ռեսուրսների կենտրոնացման և իրական ազդեցության փոխարկման կարողություն (Power conversion)։ Ընդ որում բոլոր ռեսուրսներից թերևս ամենակարևորը հենց ուժի փոխարկման կարողությունն (Power conversion) է։

Ցանկացած պետություն, նույնիսկ Աֆղանստանը, նույնիսկ աֆրիկյան ամենաթերի զարգացած պետության ղեկավարը երբեք նման հայտարարություն չէր անի, որովհետև սա պետության ապագան կանխորոշող հայտարարություն է, որը հասարակական գիտակցության վրա թողնում է «համեստ ու փոքր պետություն» ունենալու ազդեցությունը։ «Համեստ ու փոքր պետության» զինվորը չի՛ կարող ավելի մեծի մասին երազել, քաղաքացին չի՛ կարող ավելիի մասին մտածել, գիտնականը չի՛ կարող ավելիի մասին խորհել․․․

1990-ականներին Հայաստանը ենթարկվեց դեինդուստրալիզացիայի աղետին, հիմա՝ դեազգայնացման աղետին է ենթարկվում։

Բայց մի կողմից Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել, նպատակադրել ու հասնել։

Դա բնորոշ է միայն մեծ մարդկանց՝ մեծ հոգով, սրտով, մտքով, երազներով, նպատակներո՜վ մեծ մարդկանց։

Արա Պողոսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

7 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

8 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

8 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

8 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

8 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

8 ժամ ago