Պատկերացրեք՝ նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք

Պատկերացրեք՝ նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք

Sat, 01 Aug 2026 11:48:20 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատկերացրեք, նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք… Թող վայելեն բոլոր նրանք, որ պարբերաբար խոսում են «նախկինի» մասին…»։

Հիշեցնենք՝ նախօրեին «Ազատություն»-ը հայտնել էր․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատկերացնո՞ւմ եք…

Պատկերացնո՞ւմ եք… Tue, 31 Mar 2026 18:18:06 +0400 Պատկերացնո՞ւմ եք՝ իր ողջ գիտակից կյանքը կեղծիքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով