Եթե համալսարանը հրաժարվում է նման մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ

Եթե համալսարանը հրաժարվում է նման մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ

Sat, 01 Aug 2026 19:00:33 +0400


Կրթական համակարգի իրական արժեքը շենքերով կամ պաշտոններով չի չափվում։ Այն չափվում է մարդկանցով, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց գիտելիքն ու փորձը փոխանցել են սերունդներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Գագիկ Ղազինյանը հենց այդ մարդկանցից է։ Ավելի քան չորս տասնամյակ նա դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ղեկավարել իրավագիտության ֆակուլտետը, պատրաստել հազարավոր իրավաբաններ, որոնցից շատերն այսօր դատավորներ են, փաստաբաններ, դատախազներ, գիտնականներ և պետական համակարգի պատասխանատու պաշտոնյաներ։ Նրա մասնագիտական և մանկավարժական ներդրումը բազմիցս գնահատվել է հենց ԵՊՀ-ի կողմից, որտեղ նրան բնութագրել են որպես իրավաբանական կրթության հիմնասյուներից մեկին, որի դասախոսությունները ձևավորել են ոչ միայն գիտելիք, այլև մասնագիտական արժանապատվություն և պատասխանատվություն։

Եթե համալսարանը հրաժարվում է նման փորձառություն ունեցող մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ։ Դա նաև հարց է, թե որքանով ենք մենք գնահատում գիտելիքը, փորձը և այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են սերունդներ կրթելուն։

Համալսարանը կարող է գտնել նոր դասախոսներ, բայց տասնամյակներով ձևավորված դպրոց, հեղինակություն և փորձ ստեղծելը տարիների, երբեմն՝ ամբողջ կյանքի աշխատանք է»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին Mon, 02 Nov 2026 18:00:51 +0400 ԱՄՆ Առաջին…

18 րոպե ago

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400 Ֆիթնեսի…

34 րոպե ago

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400…

49 րոպե ago

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ Mon, 02 Nov 2026 17:27:08 +0400…

52 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Mon, 02 Nov 2026 17:15:41 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

1 ժամ ago

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

1 ժամ ago