ԵԱՀԿ գործող նախագահն առաջին անգամ Ադրբեջանում է

ԵԱՀԿ գործող նախագահն առաջին անգամ Ադրբեջանում է

Tue, 04 Aug 2026 10:30:41 +0400


Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը այցելել է Ադրբեջան։

Նա այս մասին գրել է իր X-ի էջում։

«Ես ուրախ եմ իմ առաջին պաշտոնական այցը կատարել Ադրբեջան։ Շվեյցարիան բարձր է գնահատում իր գործընկերությունը Ադրբեջանի հետ», – նշել է Կասիսը։

Նա նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ մտադիր է խթանել երկխոսությունը, խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը Հարավային Կովկասում, ինչպես նաև խորացնել համագործակցությունը առևտրի, նորարարության և տնտեսության ոլորտներում։

«Այս այցը կնշանավորի ավելի լայն տարածաշրջանային շփումների սկիզբը», – ընդգծել է Կասիսը։

Սպասվում է, որ աշնանը պաշտոնյան կայցելի նաև Հայաստան և Վրաստան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մեկնարկել է եռակողմ հանդիպումը

Մեկնարկել է եռակողմ հանդիպումը Thu, 19 Nov 2026 13:30:33 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի…

10 րոպե ago

Սնուփ Դոգի և Ջենիֆեր Լոպեսի համերգների մասին․ ի՞նչ պատասխանեց նախարարը

Սնուփ Դոգի և Ջենիֆեր Լոպեսի համերգների մասին․ ի՞նչ պատասխանեց նախարարը Thu, 19 Nov 2026 13:26:13…

14 րոպե ago

Փաշինյանն ասաց՝ որտեղ է ապրում Սննա Հակոբյանը

Փաշինյանն ասաց՝ որտեղ է ապրում Սննա Հակոբյանը Thu, 19 Nov 2026 13:24:00 +0400 ՀՀ վարչապետ…

17 րոպե ago

Պուտինի հետ հանդիպմանը կարող է քննարկել «Հարավկովկասյան երկաթուղու» հարցը

Պուտինի հետ հանդիպմանը կարող է քննարկել «Հարավկովկասյան երկաթուղու» հարցը Thu, 19 Nov 2026 13:20:09 +0400…

20 րոպե ago

Մեկնելու է Բաքու

Մեկնելու է Բաքու Thu, 19 Nov 2026 13:16:46 +0400 Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան։ Այդ…

24 րոպե ago

Հարազատները չեն հավատում, որ Նարեկն ինքնասպանություն է գործել

Հարազատները չեն հավատում, որ Նարեկն ինքնասպանություն է գործել Thu, 19 Nov 2026 13:15:57 +0400 Երեկ…

25 րոպե ago