Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

ԵԱՀԿ գործող նախագահն առաջին անգամ Ադրբեջանում է

ԵԱՀԿ գործող նախագահն առաջին անգամ Ադրբեջանում է

Tue, 04 Aug 2026 10:30:41 +0400


Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը այցելել է Ադրբեջան։

Նա այս մասին գրել է իր X-ի էջում։

«Ես ուրախ եմ իմ առաջին պաշտոնական այցը կատարել Ադրբեջան։ Շվեյցարիան բարձր է գնահատում իր գործընկերությունը Ադրբեջանի հետ», – նշել է Կասիսը։

Նա նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ մտադիր է խթանել երկխոսությունը, խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը Հարավային Կովկասում, ինչպես նաև խորացնել համագործակցությունը առևտրի, նորարարության և տնտեսության ոլորտներում։

«Այս այցը կնշանավորի ավելի լայն տարածաշրջանային շփումների սկիզբը», – ընդգծել է Կասիսը։

Սպասվում է, որ աշնանը պաշտոնյան կայցելի նաև Հայաստան և Վրաստան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը․ Ծառուկյան

Պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը․ Ծառուկյան Wed, 28 Oct 2026 10:41:36 …