Նույնիսկ չգիտեմ ինչպես մեկնաբանել այս անհեթեթ քաղաքական ապուշությունը

Նույնիսկ չգիտեմ ինչպես մեկնաբանել այս անհեթեթ քաղաքական ապուշությունը

Tue, 04 Aug 2026 13:51:36 +0400


Հիշո՞ւմ եք, թե ինչպես են մեզ տարատեսակ թավշյա «եվրոհայեր» անընդհատ պատմում, որ Հայաստանը պետք է գնա դեպի Եվրոպական միություն, և որ հենց այնտեղ է մեզ սպասում իսկական «կերը, փողը ու դրախտը»։

Բայց քանի որ եվրոպացիները բոլորովին չեն շտապում մեզ հրավիրել իրենց «դրախտային եվրոայգին», իրենք կարծես որոշել են բավական յուրօրինակ ձևով գալ Հայաստան։ Եւ ահա պարզվեց, որ շատ հնարավոր է, որ ԵՄ-ի «գալուստը» Հայաստան դրսևորվի Աֆրիկայից և Ասիայից եկած անգրագետ ու վայրենի միգրանտների բազմությունների տեսքով։
Եւ այսպես… Եվրոպան, որը ծանրագույն միգրացիոն ճգնաժամի հետևանքով բախվել է բազմաթիվ խնդիրների՝ կապված ապօրինի միգրացիայի և կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության հետ, այժմ քննարկում է երրորդ երկրներում միգրանտների տեղավորման և դիմումների մշակման կենտրոնների ստեղծման տարբերակները։ Այդ գործընթացի նախաձեռնողներից մեկը դարձել է Իտալիան։

Տարբեր լրատվամիջոցներում և փորձագիտական քննարկումներում հնչում են ենթադրություններ, որ նման նախագծերի համար դիտարկվող հնարավոր երկրների շարքում կարող է հայտնվել նաև Հայաստանը։

Կրկնեմ, ժողովուրդ ջան,Հայաստանը, որը շինծու ժողովրդավարության բաստիոնից ունի բոլոր շանսերը վերածվելու աֆրիկյան և ասիական խառա-խուռա էմիգրանտների համար «միջանկյալ բնակության» տարածքի։
Դե ինչ, չէ՞ որ մենք այդքան ուզում էինք Եվրոպա… և վերջապես Եվրոպան մեզ լսեց։

Փարիզյան կրուասանները, վիեննական սուրճը, իտալական ջելլատոն ու 3000 եվրո թոշակը, կարծես, ամբողջությամբ գրավել են «հհհհպպպաաարրտտտ» եվրոհայերի երազանքները, և ահա Հայաստանի եվրոպացի «բարեկամները», երևի, կփորձեն մեզ ցույց տալ իրենց եվրոպական բազմամշակութայնության ողջ «հմայքը»։

Իմիջայլոց, «էս նեղ մաջալին» Հայաստանում նման միգրացիոն կենտրոններ ստեղծելու մասին խոսակցությունները յուրատեսակ «մրցակից» են դարձել «արևմտյան ադրբեջան» հայեցակարգի շրջանակում ադրբեջանցիների ակնկալվող բնակեցման մասին քննարկումներին, որն ակտիվորեն առաջ է մղում պաշտոնական Բաքուն, մինչդեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են հասարակությանը հավաստիացնել, թե որևէ վտանգ գոյություն չունի։

Ստում են, իհարկե, բայց վերադառնանք բուն թեմային… ես ոչ մի վարկյան չեմ կասկածում, որ փաշինյանական ապալեգիտիմ իշխանությունները մեծ հաճույքով և երջանիկ բղավոցներով կընդունեն եվրոպացիների առաջարկը՝ Հայաստանը վերածելու վայրենի միգրանտների տարանցիկ կետի։ Բացարձակ չեմ կասկածում, որովհետև Մարոկկոյից, Սոմալիից, Նիգերիայից, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից կամ Ուգանդայից եկած այդ «հպարտ քաղաքացիները», իմ կարծիքով, լիովին համապատասխանում են «Իրական Հայաստանի» այն հայեցակարգին, որը մոլագար համառությամբ առաջ են տանում Փաշինյանն ու նրա թիմը։
Իսկ այս ամբողջ պատկերում որտե՞ղ կլինեն այն հայերը, որոնք երազում են ԵՄ անդամակցության մասին և անվերապահորեն աջակցում են գործող իշխանությանը։

Իսկ այդ եվրոհայերը, ամենայն հավանականությամբ, կնստեն Facebook-ում և զայրացած գրառումներ կգրեն… թալանչիների, ընդդիմության, նախկինների և անպայման «վատ ռուսների» մասին։

Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է մեկնաբանել այս ամբողջ անհեթեթ քաղաքական ապուշությունը, որը տիրում էր թե Հայաստանի ներսում, թե Հայաստանի շուրջ, թե եվրոհայերի գլխի մեջ։

Թեև ամեն ինչ տրամաբանական է. ոչ լեգիտիմ խորհրդարանի և փաստացի ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում նման գործողություններն ավելի քան հնարավոր են։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրակ է բացել համածառայակիցների և քաղաքացիների վրա․ զոհեր կան

Կրակ է բացել համածառայակիցների և քաղաքացիների վրա․ զոհեր կան Tue, 04 Aug 2026 16:00:03 +0400…

13 րոպե ago

Քաղաքական խաչբառ

Քաղաքական խաչբառ Tue, 04 Aug 2026 15:48:29 +0400 Մեր իրականությունն արտահայտվում է ամեն ինչում` անգամ…

25 րոպե ago

Նարեկ Կարապետյանի որոշումն է, որ մենք բոլոր ելույթներին ներկա լինենք

Նարեկ Կարապետյանի որոշումն է, որ մենք բոլոր ելույթներին ներկա լինենք Tue, 04 Aug 2026 15:32:22…

41 րոպե ago

Կոնջորյանի եղբայրը, պարզվում է, խարդախության հոդվածով դատվածություն ունի

Կոնջորյանի եղբայրը, պարզվում է, խարդախության հոդվածով դատվածություն ունի Tue, 04 Aug 2026 15:11:29 +0400 Latest…

1 ժամ ago

Կարո՞ղ ա Լենինը դամբարանից դուրս ա եկել

Կարո՞ղ ա Լենինը դամբարանից դուրս ա եկել Tue, 04 Aug 2026 15:09:14 +0400 Latest news…

1 ժամ ago

Ավելի լավ է կոկորդիլոսներից խոսեք, ավելի բովանդակային կլինեք. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին

Ավելի լավ է կոկորդիլոսներից խոսեք, ավելի բովանդակային կլինեք. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին Tue, 04 Aug…

1 ժամ ago