Չեմպիոնների լիգան՝ Երևանում. ինչ է սպասվում այսօր

Չեմպիոնների լիգան՝ Երևանում. ինչ է սպասվում այսօր

Tue, 04 Aug 2026 14:15:03 +0400


Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում կկայանա ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ցելյե» առաջին հանդիպումը:

Կայանալիք առաջին հանդիպումից առաջ թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հանդիպել է լրագրողներին և անդրադարձել թիմում առկա խնդիրներին, կազմային փոփոխություններին ու առաջիկա կարևոր խաղին։

Մասնագետը նշել է, որ թիմը շարունակում է լուծումներ փնտրել վնասվածքների պատճառով առաջացած բացերը լրացնելու համար։ Նրա խոսքով՝ հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել եզրային պաշտպանների դիրքում՝ Բալանտայի և Համբարձումյանի վնասվածքներից հետո։

Տուլիպան ընդգծել է, որ այդ պատճառով ստիպված են եղել փոփոխություններ կատարել կազմի մեջ՝ մասնավորապես Օլիվեյրային օգտագործելով կիսապաշտպանության գոտում։ Միաժամանակ մարզիչը նշել է, որ Բուենոն կենտրոնական պաշտպանի դիրքում ավելի արդյունավետ է գործում, սակայն կարող է վստահ խաղալ նաև եզրում՝ ապահովելով պաշտպանական կայունություն։

Նրա խոսքով՝ առաջիկա խաղում թիմը դիտարկում է մի քանի տարբերակ, այդ թվում՝ Միշելի ներգրավումը մեկնարկային կազմում, ով նախորդ հանդիպման ընթացքում լավ տպավորություն է թողել։

Անդրադառնալով թիմի նպատակներին՝ Տուլիպան նշել է, որ «Արարատ-Արմենիան» չի պատրաստվում սահմանափակվել արդեն ունեցած արդյունքով։ Թիմը, նրա խոսքով, արդեն ապահովել է եվրագավաթային աշունը, սակայն ցանկանում է շարունակել պայքարը առավելագույն արդյունքի համար։

Մարզիչը նշել է, որ «Ցելյեն» ուժեղ մրցակից է՝ կազմված որակյալ ֆուտբոլիստներով, սակայն դա չի փոխում հայկական թիմի հավակնությունները։

«Արարատ-Արմենիան» պատրաստվում է անել առավելագույնը՝ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ հասնելու իր նպատակին մոտենալու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լարված իրավիճակ․ քաղաքացիները ճանապարհ են փակել

Լարված իրավիճակ․ քաղաքացիները ճանապարհ են փակել Wed, 07 Oct 2026 13:44:03 +0400 Latest news from…

18 րոպե ago

Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան․ ԶԼՄ

Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան․ ԶԼՄ Wed, 07 Oct 2026 13:30:34 +0400…

32 րոպե ago

Հանգուցյալ Ռոբերտ Նազարյանի փեսայի գույքն են ուզում առգրավել

Հանգուցյալ Ռոբերտ Նազարյանի փեսայի գույքն են ուզում առգրավել Wed, 07 Oct 2026 13:19:53 +0400 Հակակոռուպցիոն…

42 րոպե ago

Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները Հարավային Կովկասում

Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները Հարավային Կովկասում Wed, 07 Oct 2026 13:15:30 +0400 Հայտնի է, որ…

47 րոպե ago

«Հայաստանը մեզ պետք է տրամադրի․․․»․ Ալիևը նոր պահանջ ունի

«Հայաստանը մեզ պետք է տրամադրի․․․»․ Ալիևը նոր պահանջ ունի Wed, 07 Oct 2026 13:00:55 +0400…

1 ժամ ago

Եղիշե Մելիքյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Եղիշե Մելիքյանը չի պատրաստվում հրաժարական տալ Wed, 07 Oct 2026 12:53:16 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

1 ժամ ago