Կրակ է բացել համածառայակիցների և քաղաքացիների վրա․ զոհեր կան

Կրակ է բացել համածառայակիցների և քաղաքացիների վրա․ զոհեր կան

Tue, 04 Aug 2026 16:00:03 +0400


Խմելնիցկի գյուղում, որը գտնվում է Սևաստոպոլի մոտ, բռնակցված Ղրիմում, ռուս զինծառայողը կրակ է բացել իր համածառայակիցների վրա՝ սպանելով նրանցից մեկին։

Ավելի ուշ նա սպանել է ևս երեք քաղաքացիական անձի։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։

Նա միջադեպը անվանել է ողբերգություն։ «Նախնական տեղեկությունների համաձայն, զինծառայողը կրակ է բացել իր զինակիցների վրա։ Արդյունքում մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Դրանից հետո Խմելնիցկի գյուղում հարձակվողը վիրավորել է ևս երեք մարդու և սպանել երեք քաղաքացիական անձի՝ երկու տղամարդու՝ 71 և 59 տարեկան, և մեկ 64-ամյա կնոջ», – գրել է Ռազվոժաևը։ Նա հավելել է, որ բոլոր տուժածները ստանում են շտապ բժշկական օգնություն, և «բժիշկները անում են ամեն ինչ նրանց փրկելու համար»։

Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, քննիչները և դատաբժշկական փորձագետները՝ միջադեպի հանգամանքները և պատճառը պարզելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան

«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան Wed, 07 Oct 2026 08:20:20 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները Wed, 07 Oct 2026 08:15:12 +0400 Երեկ պարզ…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Wed, 07 Oct 2026 08:10:06 +0400 Նիկոլ Փաշինյանը ոչ…

27 րոպե ago

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Wed, 07 Oct 2026 08:05:21 +0400 Շաքիի խայտառակ դեպքը…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Wed, 07 Oct 2026 08:00:11 +0400 Հայաստանի…

37 րոպե ago

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է Wed, 07 Oct 2026…

7 ժամ ago