Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Կրակ է բացել համածառայակիցների և քաղաքացիների վրա․ զոհեր կան

Կրակ է բացել համածառայակիցների և քաղաքացիների վրա․ զոհեր կան

Tue, 04 Aug 2026 16:00:03 +0400


Խմելնիցկի գյուղում, որը գտնվում է Սևաստոպոլի մոտ, բռնակցված Ղրիմում, ռուս զինծառայողը կրակ է բացել իր համածառայակիցների վրա՝ սպանելով նրանցից մեկին։

Ավելի ուշ նա սպանել է ևս երեք քաղաքացիական անձի։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։

Նա միջադեպը անվանել է ողբերգություն։ «Նախնական տեղեկությունների համաձայն, զինծառայողը կրակ է բացել իր զինակիցների վրա։ Արդյունքում մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Դրանից հետո Խմելնիցկի գյուղում հարձակվողը վիրավորել է ևս երեք մարդու և սպանել երեք քաղաքացիական անձի՝ երկու տղամարդու՝ 71 և 59 տարեկան, և մեկ 64-ամյա կնոջ», – գրել է Ռազվոժաևը։ Նա հավելել է, որ բոլոր տուժածները ստանում են շտապ բժշկական օգնություն, և «բժիշկները անում են ամեն ինչ նրանց փրկելու համար»։

Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, քննիչները և դատաբժշկական փորձագետները՝ միջադեպի հանգամանքները և պատճառը պարզելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել Tue, 08 Sep 2026 08:10:52 +0400 Շաբաթ-կիրակի իշխանականները հարսանիքներից …