Սեպտեմբերին ծագելիք պատերազմն՝ ընդդեմ 300 հազարի «վերադարձի»

Սեպտեմբերին ծագելիք պատերազմն՝ ընդդեմ 300 հազարի «վերադարձի»

Tue, 04 Aug 2026 17:15:07 +0400


ԱԺ նախընտրական ողջ քարոզարշավը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անցկացրեց սեպտեմբերին ծագելիք ավերիչ պատերազմի սպառնալիքով, եթե «Քաղպայմանագիրը», իր ասելով, չստանար սահմանադրական մեծամասնություն: Հաշվարկը գերճշգրիտ էր՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության շոկը դեռեւս չհաղթահարած բնակչությունը պետք է ականջալուր լիներ այն անձի խոսքին, որն զբաղեցնում էր պետության բարձրագույն պաշտոնը: Բնական է, որ ամեն ինչ կաներ, որպեսզի խուսափեր նոր ավերիչ պատերազմից: Դե իսկ ամեն ինչ անելն էր նշանակում էր քվե տալ իշխանությանը: Իզուր չէր ամերիկյան խորհրդատվական ինչ-որ մասնավոր ընկերության հետ առնչություն ունենալու վերաբերյալ տեղեկատվության հայտնվելն այդ օրերին:

Հասկանալի է, որ մի քանի ամիս շարունակ մարդկանց պատերազմով սպառնալը չէր կարող արդյունք չտալ: Հատկապես մարդկային այն կատեգորիայի կողմից, ովքեր նման հարցերում առաջնորդվում են հանրային հեռուստատեսության «կլիշեներով» (կարծրատիպային պատկերով)՝ ենթադրելով, թե դա իրենց սեփական կարծիքն է: Ի դեպ, այդ երեւույթին անձամբ եմ առնչվել՝ 2000-ականների առաջին տասնամյակում որպես հարցազրուցավար ու համակարգող մասնակցելով սոցիոլոգիական բազմաթիվ հետազոտությունների: Ու քարոզարշավին ինչ էլ աներ ընդդիմությունը, այդ երեւույթի դեմ ինքը պետք է անզոր գտնվեր: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ 1988-ի երկրաշարժից այս կողմ ակտիվ, ինչպես նաեւ որոշակիորեն գրագետ մարդկանց մեծ մասն արտագաղթել էր, իսկ մնացածների մեծ մասն էլ «վերադաստիարակվել» էր նախկինների սերիալներով ու նիկոլական քարոզչությամբ:

Այնպես որ, իշխող քաղաքական ուժի՝ եթե հնարավոր է այդ խմբակն անվանել քաղաքական ուժ, հաղթանակն էն գլխից ապահովագրված էր: Ուրիշ հարց, որ դա անբարոյական հաղթանակ էր, որովհետեւ դա հաղթանակ էր ոչ թե հանուն սեփական երկրի, այլ ընդդեմ նույն այդ երկրի եւ դրա ժողովրդի՝ հանուն իշխանության վերարտադրության: Եվ այն կերտվեց ոչ միայն մասնավոր ինչ-որ ընկերության խորհրդատվության, այլեւ նախորդ երեք տասնամյա կառավարման ավանդույթի շնորհիվ եւ դրա ձեւավորած պայմանների շրջանակում, ինչը պետք է խոստովանվի, այլապես այդ շրջանակից ելք չի գտնվի: Ինչպես ժամանակին Հ. Թումանյանն էր ասում, որ ներսից ենք փչացած ու մինչեւ դա չընկալենք ու չընդունենք, դրա դեմ պայքարել չենք կարող: Ու չընկալելն էր պատճառը, որ 100-ամյա ախտը դեռեւս նիկոլներ ու դրանց ենթարկվող բազմություններ է ծնում մեզանում, ու մենք դրա դեմ ոչինչ անել չենք կարողանում:

Եվ երբ դա բարձրաձայնվում է, իշխող ուժի ներկայացուցիչներն այլ բան չեն գտնում, քան մեզ մեղադրելու, թե ընդդիմությունն էլ անընդհատ 300 հազար ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի թեման էր առաջ քաշում: Իհարկե, Հայաստանից հեռացել է ոչ թե 300 հազարը, այլ, եթե չեմ սխալվում, ընդամենը 180 հազարը: Ու նրանք հեռացել են ոչ թե մի կերպ իրենց կյանքը փրկելով, այլ տները վաճառելով ու իրենց կահ-կարասին մեքենաներ բարձելով, ինչի մասին կերազեին Ադրբեջանում ապրող մեր հայրենակիցները: Բայց եթե սեպտեմբերին ծագելիք պատերազմի մասին անընդհատ գուժում էր ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը, 300 հազարի թեման ընդդիմության հնարածը չէր: Դա թշնամի երկրում պետական քաղաքականության մակարդակի բարձրացված հարց էր (եւ է)՝ անընդհատ շրջանառվող: Իսկ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո այն, ինչ ասվում է արեւելյան բռնապետի կողմից, սովորաբար կյանքի է կոչվում՝ ցանկանանք դա, թե ոչ:

Այնպես որ, դրանք նույն հարթության վրա դրվող հարցեր չեն: Բայց դա, դժբախտաբար, չի ընկալում այն ժողովուրդը, որ հինգ տարին մեկ պետական իշխանություն է ընտրում: Դա, ենթադրաբար, ընկալում են նրանք, ովքեր ընդդեմ ընդդիմության շրջանառում են 300 հազարի թեման: Չգիտեմ, երբ հնարավոր կլինի Հայաստանն ազատել պարտվողական իշխանությունից: Բայց մի բան հստակ է՝ այդ ժամանակ պետք է հարց տրվի այդ անձանց, թե իրենք իսկապես չէի՞ն ընկալում, որ սեպտեմբերին ծագելիք ավերիչ պատերազմի սպառնալիքն ու 300 հազար ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի թեման չեն կարող գտնվել նույն հարթության վրա: Ու տեսնելով նրանց դեմքի արտահայտությունը՝ ցավ զգալ, որ մենք պատկանում ենք նույն ժողովրդին:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

9 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

9 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

10 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

10 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

10 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

11 ժամ ago