Պատրաստ է օգնել որդուն՝ ընտանեկան հարցերը կարգավորել

Պատրաստ է օգնել որդուն՝ ընտանեկան հարցերը կարգավորել

Tue, 04 Aug 2026 18:00:45 +0400


Բրիտանական միապետ Չարլզ 3-րդը պատրաստ է օգնել որդուն՝ արքայազն Հարիին՝ կնոջ՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ ունեցալ խնդիրները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է Star պարբերականը։ «Չարլզը մինչ այժմ զուտ որպես դիտորդ է հանդես եկել։ Եւ թեեւ չի ցանկանում, որ Հարիի ընտանիքը քանդվի, սակայն իրավիճակին նայում է բավականին իրատեսական կերպով, որպեսզի հասկանա, որ նույնիսկ ամենից ամուր հարաբերությունները ինչ-որ ճնշման ներքո կարող են քանդվել»,- ասված է հոդվածում։

Վերջերս էլ լրագրող Ռոբ Շութերը հայտարարել էր, որ Հարին ու Մեգանը ներկայումս ապրում են առանձին եւ միասին շատ քիչ ժամանակ են անցկացնում։ Լրագրողը նշել է, որ Չարլզ 3-րդը անցած լինելով հանրային աղմկոտ ամուսնալուծության միջով, լավ է հասկանում, թե ամեն բան որքան կարող է տարբեր լինել նրանից, թե ինչ են տեսնում մարդիկ՝ փակ դռների հետեւում։ Թագավորն ուզում է, որ իր որդին իմանա, որ եթե գա ինչ որ պահ, երբ ճնշված լինի ու հուսահատ, ապա հայրը չի քննադատելու նրան ու լինելու է նրա կողքին, կլսի ու խորհուրդներ կտա նրան։ Նշենք, որ արդեն բավականին ժամանակ է միջազգային մամուլը գրում է Մեգանի եւ Հարիի հարաբերություններում եղած խնդիրների մասին։ Սակայն պաշտոնապես դրանք որեւէ կերպ չեն հաստատվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՉԼ․ բոլոր մասնակիցները հայտնի են

ՉԼ․ բոլոր մասնակիցները հայտնի են Thu, 27 Aug 2026 20:30:39 +0400 Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի…

20 րոպե ago

ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազանի դիպուկ նկատառումը

ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազանի դիպուկ նկատառումը Thu, 27 Aug 2026 20:15:23 +0400…

36 րոպե ago

3 նախարարությունների անվանումները կփոխվեն

3 նախարարությունների անվանումները կփոխվեն Thu, 27 Aug 2026 20:11:50 +0400 Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի…

39 րոպե ago

Ժամանակավոր ծովային միջանցք կստեղծեն

Ժամանակավոր ծովային միջանցք կստեղծեն Thu, 27 Aug 2026 20:00:07 +0400 Իրանն ու Օմանը պայմանավորվել են…

51 րոպե ago

Լոռվա համայնքապետերը Պապիկյանին քծնելու մրցավազք են սկսել

Լոռվա համայնքապետերը Պապիկյանին քծնելու մրցավազք են սկսել Thu, 27 Aug 2026 19:45:25 +0400 Ստեփանավանի համայնքապետ…

1 ժամ ago

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը Thu, 27 Aug 2026…

1 ժամ ago