Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Պատրաստ է օգնել որդուն՝ ընտանեկան հարցերը կարգավորել

Պատրաստ է օգնել որդուն՝ ընտանեկան հարցերը կարգավորել

Tue, 04 Aug 2026 18:00:45 +0400


Բրիտանական միապետ Չարլզ 3-րդը պատրաստ է օգնել որդուն՝ արքայազն Հարիին՝ կնոջ՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ ունեցալ խնդիրները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է Star պարբերականը։ «Չարլզը մինչ այժմ զուտ որպես դիտորդ է հանդես եկել։ Եւ թեեւ չի ցանկանում, որ Հարիի ընտանիքը քանդվի, սակայն իրավիճակին նայում է բավականին իրատեսական կերպով, որպեսզի հասկանա, որ նույնիսկ ամենից ամուր հարաբերությունները ինչ-որ ճնշման ներքո կարող են քանդվել»,- ասված է հոդվածում։

Վերջերս էլ լրագրող Ռոբ Շութերը հայտարարել էր, որ Հարին ու Մեգանը ներկայումս ապրում են առանձին եւ միասին շատ քիչ ժամանակ են անցկացնում։ Լրագրողը նշել է, որ Չարլզ 3-րդը անցած լինելով հանրային աղմկոտ ամուսնալուծության միջով, լավ է հասկանում, թե ամեն բան որքան կարող է տարբեր լինել նրանից, թե ինչ են տեսնում մարդիկ՝ փակ դռների հետեւում։ Թագավորն ուզում է, որ իր որդին իմանա, որ եթե գա ինչ որ պահ, երբ ճնշված լինի ու հուսահատ, ապա հայրը չի քննադատելու նրան ու լինելու է նրա կողքին, կլսի ու խորհուրդներ կտա նրան։ Նշենք, որ արդեն բավականին ժամանակ է միջազգային մամուլը գրում է Մեգանի եւ Հարիի հարաբերություններում եղած խնդիրների մասին։ Սակայն պաշտոնապես դրանք որեւէ կերպ չեն հաստատվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆրանսիայի հատուկ գործակալներն օգնել են Փաշինյանին․ նախընտրական սկանդալ

Ֆրանսիայի հատուկ գործակալներն օգնել են Փաշինյանին․ նախընտրական սկանդալ Sun, 07 Jun 2026 16:00:27 +0400 Ֆրանսիական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով