Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ՀՀ ապագային․ Ամստերդամ

Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ՀՀ ապագային․ Ամստերդամ

Tue, 04 Aug 2026 20:56:56 +0400


Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ

Որպես միջազգային իրավաբան, որն ավելի քան 40 տարի պաշտպանում է նաև քաղաքական հետապնդումների և պետական ճնշումների ենթարկված մարդկանց, մասնավոր ընկերությունների սեփականատերերի․ ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է սկսվում տնտեսական աղետը։
Տնտեսական աղետը երբեք չի պայթում հանկարծակի․ այն սկսվում է լուռ, երբ իշխանությունը «օրենքի» շղարշի տակ քաղաքական հաշվեհարդար է տեսնում և փորձում բացահայտ յուրացնել այն, ինչն իրեն չի պատկանում։
Այսօր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի», «Արարատցեմենտի», «Մուլտի Վելնեսի» շուրջ, ինձ ծանոթ են մինչև վերջին դետալը։ Սա դասական «սողացող բռնագանձում» է (Creeping Expropriation)։
Ի՞նչ է սա նշանակում գործնականում
Երբ իշխանությունը քաղաքական դրդապատճառներով կասկածի տակ է դնում ռազմավարական/մասնավոր ընկերությունների գործունեությունը, քրեական ու հարկային վարույթները վերածում է ճնշման գործիքի, իսկ դատարանների միջոցով մասնավոր ակտիվների կառավարումը հանձնում պետական մարմիններին (նույնիսկ միջազգային արբիտրաժի արգելող որոշումների ֆոնին), դա սեփականության իրավունքի ուղղակի ոտնահարում է։
Իմ պրակտիկայում ես սրան բախվել եմ աշխարհի տարբեր ծայրերում։ Ամենավառ օրինակը «ՅՈՒԿՈՍ»-ի գործն էր Ռուսաստանում, որտեղ պետությունը նույնպես «օրինական ձևակերպումների» տակ խլեց մասնավոր ակտիվները։ Արդյունքը եղավ կապիտալի զանգվածային փախուստ և երկրի վարկանիշի կործանում։
Նույն ողբերգական սցենարը տեղի ունեցավ Վենեսուելայում, երբ էներգետիկ և արդյունաբերական հսկաների պետականացումը հանգեցրեց արտադրական կոլապսի և համատարած տնտեսական ճգնաժամի։ Իսկ Մոլդովայում և Արևելյան Եվրոպայի շատ երկրներում քաղաքական դրդապատճառներով պետական վերահսկողության տակ առնված մասնավոր ակտիվները շատ արագ վերածվեցին անարդյունավետ կառավարման և կոռուպցիոն նոր սխեմաների։
Կարծում եմ, արդեն շատ հեռու գնալ էլ պետք չէ․ հենց այսօրվա քաղաքական քննարկումների ու դիսկուրսի կենտրոնում հայտնված «Հայփոստի» օրինակն արդեն իսկ պետք է անհանգստացնի հայ հասարակությանը։ Անկախ նրանից, թե ինչ պատասխաններ կստանան հնչող կոռուպցիոն ենթադրություններն ու քննարկումները, փաստն այն է, մասնավորից վերցված ու պետական վերահսկողության տակ անցած ընկերությունն այսօր պարզապես վնասներով է աշխատում և դրա վնասների համար, պետական ընկերության պարագայում, ենթադրվում է, թե ով պետք է վճարի։
Ի՞նչ է սպասվում այսպիսի Հայաստանին, եթե սա չկանգնեցվի
Միլիարդավոր դոլարների վնաս՝ հարկատուների հաշվին․ Միջազգային արբիտրաժային դատարանները (ICSID, UNCITRAL) չեն հանդուրժում քաղաքականապես դրդված բռնագանձումները։ Պետությունները, որոնք գնում են այս ճանապարհով, ի վերջո պարտվում են և ստիպված են լինում բյուջեից՝ այսինքն քաղաքացիների գրպանից, հսկայական փոխհատուցումներ վճարել։
Ներդրումների վերջը․ Ոչ մի լուրջ միջազգային ներդրող մեկ դոլար անգամ չի դնի մի երկրում, որտեղ խաղի կանոնները փոխվում են քաղաքական նկատառումներով, իսկ մասնավոր սեփականությունը կարող է խլվել ցանկացած պահի։
ՀԷՑ-ը և մյուս խոշոր ընկերությունները պարզապես ակտիվներ չեն․ դրանք երկրի տնտեսական ողնաշարն են։ Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ուղղված ոչ թե առանձին գործարարների, այլ Հայաստանի ապագային ու անվտանգությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել Wed, 26 Aug 2026 05:00:27 +0400 Պրեմիում դասի սուրճ արտադրողների…

1 ժամ ago

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա Wed, 26 Aug…

2 ժամ ago

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ Wed, 26 Aug 2026 03:00:12 +0400 SpaceX ընկերության ղեկավար Իլոն…

3 ժամ ago

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել Wed, 26 Aug 2026 02:30:34 +0400 Սովետական կինոարվեստում 1980-ականներին…

4 ժամ ago

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը Wed, 26 Aug 2026 02:00:44 +0400 Ադրբեջանում, ադրբեջանցիների…

4 ժամ ago

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

5 ժամ ago