«Հրապարակ». Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

«Հրապարակ». Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

Wed, 05 Aug 2026 08:20:13 +0400


Հունիսի 25-ին Podcast with Garamyan հաղորդմանը հյուրընկալված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե չի նախատեսում մասնակցել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին, որը կայանալու է 2026-ի դեկտեմբերին։ Տարիներ շարունակ Մելիքբեկյանի հրաժարականը պահանջած ֆուտբոլի ֆանատները եւ մի քանի ֆուտբոլային ակումբներ ցնծություն ապրեցին այդ հայտարարությունից, իսկ ՆՈԱ ակումբն անգամ հայտարարեց. «Նման հայտարարությունից հետո որեւէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար»։

Մելիքբեկյանի այս հայտարարությանը նախորդել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը։ Հիշեցնենք, որ նրանք զույգով են հանդես գալիս, եւ մեկի գոյությունը մյուսով է պայմանավորված:

Անցել է մի քանի ամիս, եւ այժմ կարող ենք ասել, որ ՀՖՖ-ում «իրավիճակ» է փոխվել: Նախ, Արմեն Նիկողոսյանը ընդամենը ձեւական հրաժարական է տվել` շարունակում է ՀՖՖ-ում աշխատել եւ բոլոր բարիքներից, անգամ ծառայողական մեքենայից է օգտվում: Նրան վստահվել է 20 տարեկանների աշխարհի առաջնության նախապատրաստությունը, որը կայանալու է 2029-ին՝ Հայաստանում եւ Վրաստանում։ Այս առաջնության վրա մեծ գումարներ են ծախսվելու, մարզադաշտեր են կառուցվելու Վանաձորում, Գյումրիում, եւ այդ գումարների տնօրինությունն իրականացնում է Նիկողոսյանը:

Ինչ վերաբերում է Մելիքբեկյանին, ապա մեր աղբյուրն ասում է, որ նա նեղ շրջապատում վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը մնալու է. «Նիկոլն ասել է` կմնաս, կապ չունի՝ ինչ ես ասել հարցազրույցում»:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Մելիքբեկյանը հայտարարում է, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ 2019-ի նոյեմբերի 26-ին, երբ Մելիքբեկյանը ՀՖՖ գլխավոր քարտուղարն էր եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, ասել էր, որ չի պատկերացնում իր առաջադրումը եւ նման ցանկություն չունի։ Բայց մեկ ամիս անց՝ 2019-ի դեկտեմբերի 23-ին առաջադրվեց եւ ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Իսկ 2023-ին վերընտրվեց այդ պաշտոնում ու հավակնում է հայկական ֆուտբոլի ամենաերկարակյաց եւ ֆուտբոլն ամենաշատը ձախողած ՀՖՖ նախագահը դառնալ Հայաստանի պատմության մեջ:

Եվ որքան էլ ֆուտբոլային ֆանատները` FAF-ը հայտարարի, որ «2 պաշտոնավարման ժամանակահատվածում իր ծրագրերի առյուծի բաժինը ձախողած չինովնիկի ու իր թիմի անդամների վերադասավորման եւ վերարտադրության ցանկացած փորձ բացառվելու է», սակայն այս հարցը մեկ մարդ է որոշում` Նիկոլ Փաշինյանը, իսկ նրան ձեռնտու է իր «զեմլյակի»` իջեւանցի Արմեն Մելիքբեկյանի հավերժ պաշտոնավարումը:

Ի դեպ, Մելիքբեկյանի դիրքերն առավել ամրապնդվել են նրանով, որ 2025 թվականին` 4 տարի ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ: Եվ նաեւ հիմա դրանով է շանտաժ անում ՀՀ իշխանություններին, թե` եթե ինձ հեռացնեք, ՈՒԵՖԱ-ն ձեռք կքաշի Հայաստանից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լեգիտիմության մասին եւ ոչ միայն

Լեգիտիմության մասին եւ ոչ միայն Sat, 29 Aug 2026 19:15:21 +0400 Ակնհայտ է, որ Հայաստանում…

10 րոպե ago

Տիեզերական ակադեմիա կհիմնադրեն

Տիեզերական ակադեմիա կհիմնադրեն Sat, 29 Aug 2026 19:00:40 +0400 ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը կհիմնադրի Տիեզերական ակադեմիա՝…

24 րոպե ago

1 տարի առաջ այս օրը սկսվեց «Մեր ձևով» շարժումը

1 տարի առաջ այս օրը սկսվեց «Մեր ձևով» շարժումը Sat, 29 Aug 2026 18:59:14 +0400…

26 րոպե ago

Փաշինյան, գնա՞մ մարդ բերեմ՝ կզըցնես…

Փաշինյան, գնա՞մ մարդ բերեմ՝ կզըցնես… Sat, 29 Aug 2026 18:45:04 +0400 Ի՞նչ, հավես չունե՞ս… Այ…

40 րոպե ago

Ավտոբուսը բախվել է պատին, կա մեկ զոհ եւ վիրավորներ

Ավտոբուսը բախվել է պատին, կա մեկ զոհ եւ վիրավորներ Sat, 29 Aug 2026 18:30:31 +0400…

55 րոպե ago

«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան

«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Sat, 29…

1 ժամ ago