«Հրապարակ». Տեղի ունեցողն իրավաբանության հետ որեւէ աղերս չունի

«Հրապարակ». Տեղի ունեցողն իրավաբանության հետ որեւէ աղերս չունի

Wed, 05 Aug 2026 09:45:21 +0400


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ քրեական գործով նշանակվել է առաջին դատական նիստի օրը։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ դատական նիստը կկայանա օգոստոսի 7-ին, ժամը 16։00-ին, առաջին ատյանի դատարանի Վաղարշապատ նստավայրում։ Նշենք, որ Վեհափառի եւ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

«Միջազգային եւ ներպետական օրենսդրությամբ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել հայոց հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար»,- գրում է Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն հայոց կաթողիկոսին։ Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թվականի ապրիլի 6-ին խեղդամահ է արվել։ Զոհրաբյանն ընդգծում է, որ 2018 թ․-ից սկսած՝ հայ եկեղեցու նկատմամբ իրականացվել են շարունակական պետական ճնշումներ, այդ թվում՝ եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը, Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը դպրոցներից, բանակում, ՔԿՀ-ներում հոգեւոր ծառայության դադարեցումը եւ այլն։ Նա շեշտում է, որ, անկախ քաղաքական հայացքներից եւ իրավական գնահատականներից, Հայ առաքելական եկեղեցին եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտը Հայաստանի պատմության, ազգային ինքնության եւ պետականության հիմնասյուներից են, ուստի տեղի ունեցող գործընթացը դուրս է մեկ քրեական գործի շրջանակներից եւ ունի պատմական, սահմանադրական ու ազգային նշանակություն։ «Ցավալի է, որ իշխանությունների այս գործողությունների համար պատասխան է տալու ամբողջ հայ ազգը»,- եզրափակում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք․ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա եւ Հոգեւոր խորհրդի անդամ եպիսկոպոսների ելքը Հայաստանից: Բանն այն է, որ այդ օրերին Շվեյցարիայում պետք է կայանար եպիսկոպոսաց ժողով, որը կարեւոր որոշումներ պետք է կայացներ, եւ Նիկոլ Փաշինյանը ուժային եղանակով փորձում էր խոչընդոտել ժողովի կայացմանն ու դրան Վեհափառի ու Հայաստանում ծառայություն իրականացնող եպիսկոպոսների մասնակցությանը, իսկ դատական համակարգն անամոթաբար հարուցեց այդ ապօրինի քրեական վարույթը եւ փակեց վերջիններիս ՍԷԿՏ-ը: Այդ գործի իմաստը դա էր, բայց, ինչպես ասում են, էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու, հիմա իրավապահ համակարգը կրակն է ընկել այդ գործի ձեռքը եւ ստիպված է նաեւ իր եփած շիլան վայելել:

Փաստաբան Միհրան Պողոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 7-ին կայանալիք դատական նիստին, ասում է. «Սա սրբապղծություն է, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի շրջանակներում է այս ամենը տեղի ունենում, հակաեկեղեցական արշավի շրջանակներում եւ այդ տրամաբանության մեջ: Սա իրավական պրոցես չէ, տեղի ունեցողն իրավաբանության հետ որեւէ աղերս չունի, գործի մասին առկա տեղեկությունները եւս մեկ անգամ փաստում են հենց այդ մասին: Մեղադրում են հայոց հայրապետին` որպես հայոց հայրապետ իր գործառույթներն իրականացնելու համար, չսպասելով աշխարհիկ դատարանի ակտին: Վեհափառին արգելում են, որովհետեւ դատարանն իբրեւ թե արգելել է հոգեւոր գործունեություն ծավալելը, սա ո՛չ իրավաբանություն է, ո՛չ էլ անգամ աբսուրդ: Այս պրոցեսը մեկ բանի մասին է փաստում` իշխանությունը պայքարի է դուրս եկել հայկականության դեմ, իսկ հայկականության պահպանման ամենամեծ օջախը հանդիսանում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին»:
Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ, որպես նախընտրական խոստում, ՔՊ ծրագրում բաց տեքստով գրել էր, որ իր վերընտրվելու պարագայում կաթողիկոսը լքելու է վեհարանը, գուցե այս քայլերը հենց այդ տրամաբանությա՞ն մեջ են։ «Եթե իրավական տեսանկյունից ենք հարցին նայում, ինչը շատ դժվար է, արդյո՞ք աշխարհիկ դատարանի դատապարտումը հիմք է, որպեսզի վեհափառ հայրապետը հեռացվի`չկա նման հիմք, աշխարհիկ իշխանությունը, ոչ էլ դատարանը չեն կարող որոշել կաթողիկոսի հարցը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիկացի վիրավոր զինվորների թիվն ավելացել է

Ամերիկացի վիրավոր զինվորների թիվն ավելացել է Thu, 06 Aug 2026 18:30:04 +0400 Իրանի դեմ պատերազմի…

11 րոպե ago

Դատարանը որոշեց, որ Էդգար Ղազարյանը ՍԴ դատավորներին «արատավորող տեղեկություններ է հրապարակել»

Դատարանը որոշեց, որ Էդգար Ղազարյանը ՍԴ դատավորներին «արատավորող տեղեկություններ է հրապարակել» Thu, 06 Aug 2026…

25 րոպե ago

Լիպարիտ Դրմեյանը ծննդատանը, որ ծնվում էր մենք արդեն այնտեղ էինք

Լիպարիտ Դրմեյանը ծննդատանը, որ ծնվում էր մենք արդեն այնտեղ էինք Thu, 06 Aug 2026 18:06:57…

34 րոպե ago

Դիվանագիտական սկանդալ․ հրաժարվել են ընդունել ագրեմանը

Դիվանագիտական սկանդալ․ հրաժարվել են ընդունել ագրեմանը Thu, 06 Aug 2026 18:00:38 +0400 Սկանդալ է առաջացել…

40 րոպե ago

Վաղը Փաշազադեն ու մոլլաները լավ քեֆ են անելու, ձեր իշխանությանն էլ երկար կյանք են մաղթելու

Վաղը Փաշազադեն ու մոլլաները լավ քեֆ են անելու, ձեր իշխանությանն էլ երկար կյանք են մաղթելու…

43 րոպե ago

«Բեզաչոտնիկ» բառից վեճ ծագեց «Ուժեղ Հայաստան»-ի և ՔՊ-ականի միջև

«Բեզաչոտնիկ» բառից վեճ ծագեց «Ուժեղ Հայաստան»-ի և ՔՊ-ականի միջև Thu, 06 Aug 2026 17:55:40 +0400…

45 րոպե ago