ԲՏԱ նոր նախարարը պետք է փոխնախարար նշանակվեր․ ինչու հեռացվեց Մխիթար Հայրապետյանը

ԲՏԱ նոր նախարարը պետք է փոխնախարար նշանակվեր․ ինչու հեռացվեց Մխիթար Հայրապետյանը

Wed, 05 Aug 2026 12:35:06 +0400


Երեկ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար նշանակվեց Դավիթ Թադևոսյանը։ Նույն օրը գործերի ընդունում-հանձնում իրականացվեց եւ Մխիթար Հայրապետյանը հրաժեշտ տվեց նախարարությանը։

Երկու օր է անցել՝ մինչ այս պահը, սակայն, Թադևոսյանի կենսագրության մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել։ Մենք երեկ կապ հաստատեցինք ԲՏԱ նախարարի մամուլի պատասխանատու Անահիտ Առաքելյանի հետ, խնդրելով Թադևոսյանի կենսագրությունը մեզ տրամադրել։ Ինչին ի պատասխան նա նշեց, որ այժմ նախարարի «կենսագրության վրա են աշխատում» և տեղեկատվությունը հասանելի կլինի այսօր կամ վաղը։ Արձանագրենք, որ մինչ այս պահը «աշխատանքներն» ավարտված չեն։ Թե ինչ մեծ բարդություն է ներկայացնում մի 10-20 տողանոց կենսագրություն գրելը, պարզ չէ:

Ի դեպ, Թադևոսյանը նոր կադր է, ՔՊ ցուցակում ընդգրկված չի եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա նշանակումը նախարարությունում ոմանք ծանր են տարել, համարելով, որ իրենց շարքերում ավելի արժանի թեկնածուներ կային և Փաշինյանն այդ որոշմամբ արժեզրկել է իրենց։

Նշենք, որ միայն հայտնի է, որ Դավիթ Թադևոսյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտ է։ Թադևոսյանը բարձրագույն կրթությունը սկզբում ստացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 2024-25 թվականներին զբաղեցրել է Afeyan Initiatives for Armenia կազմակերպության տնօրենի պաշտոնը։ Աշխատել է նաև Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում՝ որպես տեխնիկական տնօրեն։

Մեր տեղեկություններով, Թադեւոսյանին, իրականում նախատեսել են նշանակել նախարարի տեղակալ, սակայն Մխիթար Հայրապետյանի հետ անսպասելի կոնֆլիկտ է ծագել եւ հապճեպ որոշվել է, որ նա պետք է հեռանա, ուստի նախարարի տեղակալի թեկնածուից Թադեւոսյանն արագ վերածվել է նախարարի թեկնածուի: Այսպես ասած, իրավիճակից արագ ելք են գտել, որ կառավարություն ձեւավորելիս նախարարական թափուր պորտֆել չլինի:

Մխիթար Հայրապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի կոնֆլիկտն այնքան աղմկոտ է եղել, որ անգամ կողքի սենյակներից են վեճի ձայները լսել։ Թեեւ, մեզ ասացին, որ Հայրապետյանը չի կարծել, թե իր վաղեմի ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած այդ վեճը բավարար կլինի, որ նա իրեն ազատի աշխատանքից։ Եւ մեծ անակնկալի է եկել, երբ նա ճեպազրույցում հայտարարել է, որ Մխիթար Հայրապետյանը չի լինելու առաջիկա կառավարությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփի օգնությա՞նն է դիմել

Թրամփի օգնությա՞նն է դիմել Wed, 05 Aug 2026 18:30:59 +0400 ՖԻՖԱ-ն հերքել է լուրերն այն…

6 րոպե ago

Միջադեպ ԱԺ-ում․․․ եկեք չօգտագործե’նք վիրավորական բառեր. Ռուբինյան

Միջադեպ ԱԺ-ում․․․ եկեք չօգտագործե’նք վիրավորական բառեր. Ռուբինյան Wed, 05 Aug 2026 18:18:04 +0400 Latest news…

19 րոպե ago

Եգորյանն ու նրա կինը երկրորդ անգամ են պարտվել «Հրապարակին» եւ Դավիթ Սարգսյանին

Եգորյանն ու նրա կինը երկրորդ անգամ են պարտվել «Հրապարակին» եւ Դավիթ Սարգսյանին Wed, 05 Aug…

21 րոպե ago

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Wed, 05 Aug 2026 18:05:56 +0400…

31 րոպե ago

Պարո՛ն Ռուբինյան, եկեք խոսենք. Նարեկ Կարապետյանը և Ռուբեն Ռուբինյանը հաշիվ են պարզում

Պարո՛ն Ռուբինյան, եկեք խոսենք. Նարեկ Կարապետյանը և Ռուբեն Ռուբինյանը հաշիվ են պարզում Wed, 05 Aug…

34 րոպե ago

Բաքուն պնդում է՝ իրենք են ստիպել Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բաքուն պնդում է՝ իրենք են ստիպել Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը Wed, 05 Aug 2026 18:00:29…

37 րոպե ago