Բաքուն պնդում է՝ իրենք են ստիպել Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բաքուն պնդում է՝ իրենք են ստիպել Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Wed, 05 Aug 2026 18:00:29 +0400


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրք լրագրողների խմբին պատմել է, թե ինչպես է Բաքուն հաջողությամբ համոզել Իսրայելին հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունից, որը, նրա պնդմամբ, ուղղված էր Թուրքիային գրգռելուն։

Ըստ Հաջիևի, Ադրբեջանը այս հարցը դիտարկել է որպես սկզբունքային հարց և գործել է առանց Անկարայի հետ նախնական խորհրդակցության։

«Մինչ մենք Անկարայի հետ խորհրդակցում ենք բազմաթիվ հարցերի շուրջ, այս դեպքում մենք քայլ ենք կատարել առանց Թուրքիայի հետ նախնական քննարկման։ Սա պահանջում է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։ Մենք Իսրայելին ասել ենք. «Դուք սխալ եք անում։ Եթե կարծում եք, որ կարող եք այս քայլով վնասել Թուրքիային, սխալվում եք», – Հիքմեթ Հաջիևի խոսքերն է մեջբերում «Միլլիեթը»։

Հաջիևը նշել է, որ ադրբեջանական կողմը զգուշացրել է Իսրայելին, որ նման որոշումը ոչ միայն չի հասնի իր հայտարարած նպատակին, այլև կվնասի Իսրայելի հարաբերություններին Թուրքիայի հետ և կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների և ադրբեջանական հանրության կողմից Իսրայելի ընկալման վրա։

«Մենք բացատրեցինք, որ սա Իսրայելին որևէ օգուտ չի բերի և խորհուրդ տվեցինք հրաժարվել այդ մտքից։ Նրանք ընդունեցին, որ դա սխալ որոշում է և հասկացան այն հնարավորինս շուտ չեղարկելու կարևորությունը»։

Նախագահի օգնականի խոսքով՝ Ադրբեջանը երախտագիտություն չի ակնկալում այս գործողությունների համար․ «Սա մեր պարտականությունն է։ Մենք երախտագիտություն չենք ակնկալում սրա համար՝ սա մեր եղբայրական պարտականությունն է»։

Հաջիևը նաև նշել է, որ Թուրքիայի շահերը Ադրբեջանի համար բացարձակ առաջնահերթություն են։

«Երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, սա մեզ համար բանակցությունների առարկա չէ։ Եթե առաջանա որևէ հարց, որը կարող է վնասել Թուրքիայի շահերին, անկախ նրանից, թե ով է այն նախաձեռնում, Ադրբեջանը սկզբունքային դիրքորոշում է ընդունում»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Իսրայելի ԱԳ նախարարը կառավարությանը ներկայացրել էր հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որն ընդունվել է միաձայն։ Քնեսեթում դրա ընդունումը հետաձգվել էր, իսկ մինչև այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստովանել էր, որ աջակցում է բանաձևի ընդունմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը Thu, 03 Sep 2026 01:00:06 +0400 Միացյալ Նահանգների նախագահ…

13 րոպե ago

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն» Thu, 03 Sep 2026 00:30:13 +0400 Իսրայելական «Մոսադ» հատուկ…

43 րոպե ago

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց Thu, 03…

45 րոպե ago

Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում»

Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում» Wed, 02 Sep 2026 23:45:40 +0400 Միացյալ Նահանգներում այն…

1 ժամ ago

Ուկրաինան սկսում է Ռուսաստանի օդային տարածքի արգելափակումը․ Զելենսկի

Ուկրաինան սկսում է Ռուսաստանի օդային տարածքի արգելափակումը․ Զելենսկի Wed, 02 Sep 2026 23:30:38 +0400 Ուկրաինայի…

2 ժամ ago

Նախագահի խորթ դուստրը մոր ճանապարհով է գնում

Նախագահի խորթ դուստրը մոր ճանապարհով է գնում Wed, 02 Sep 2026 23:15:10 +0400 Ֆրանսիայի նախագահի…

2 ժամ ago