Ինչ կլինի, եթե «Արարատ-Արմենիան» վերջապես հասնի պատմական նվաճման

Ինչ կլինի, եթե «Արարատ-Արմենիան» վերջապես հասնի պատմական նվաճման

Wed, 05 Aug 2026 15:15:24 +0400


Գրել էինք, որ երեկ՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» ընդունել էր սլովենական «Ցելյե» ակումբին:

Հայկական ակումբը առավելության էր հասել 2-1 հաշվով:

Հանդիպման ընթացքում առաջինը հաջողության էին հասել հյուրերը. 21-րդ րոպեին Սվիտ Սեսլարը դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը։ Սակայն մինչև ընդմիջում «Արարատ-Արմենիան» վերականգնել էր հավասարակշռությունը. Արթուր Սերոբյանը գեղեցիկ տուգանային հարվածով գրավել էր մրցակցի դարպասը։

Կառլոս Ֆրանսան էլ խփել էր հաղթական գոլը:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կանցկացվի մեկ շաբաթ անց Սլովենիայում։ Դիմակայության հաղթողը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կպայքարի խմբային փուլ դուրս գալու համար՝ մրցելով «Մյալբյու» – «Սլովան Բրատիսլավա» զույգի հաղթողի դեմ։

Նշենք, որ մինչ այս պահը հայկական որևէ ակումբի չի հաջողվել հասնել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ, ուստի այս առումով ռեալ շանս է ստեղծվել «Արարատ Արմենիայի» համար վերջապես հասնելու պատմական նվաճման:

Նշենք նաև, որ «Արարատ- Արմենիան» արդեն իսկ ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայում: Եթե հայկական ակումբը ցավալիորեն չշարունակի պայքարը ՉԼ-ում, ապա Կոնֆերենցիաների լիգայումը տեղը երաշխավորված է:

Ֆուտբոլով ոչ այդքան հետաքրքրվածների համար նշենք՝ իսկ ի՞նչ է նշանակում հայտնվել Չեմպիոնների լիգայի հիմնական՝ խմբային փուլում: Երևան կարող են այցելել համաշխարհային այնպիսի ակումբներ, ինչպիսին են «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Ինտերը» ու այլ հեղինակավոր ակումբներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարո՞ղ է պարզվի, որ Փաշինյանը Հայաստանի վարչապետը չէ

Կարո՞ղ է պարզվի, որ Փաշինյանը Հայաստանի վարչապետը չէ Tue, 25 Aug 2026 18:15:04 +0400 Հայտարարությունները՝…

14 րոպե ago

Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց. «Հայաքվե»

Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց. «Հայաքվե» Tue, 25 Aug 2026 18:07:33…

22 րոպե ago

200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման

200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման Tue, 25 Aug 2026 18:00:45 +0400 Լիտվայում պատուհասած…

29 րոպե ago

Դրված են տարբեր արժեհամակարգեր․ կառավարության պետն այժմ ո՞ր կետերի համար է գալու ներողություն խնդրելու

Դրված են տարբեր արժեհամակարգեր․ կառավարության պետն այժմ ո՞ր կետերի համար է գալու ներողություն խնդրելու Tue,…

32 րոպե ago

Ձեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ Կարապետյան

Ձեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ Կարապետյան…

38 րոպե ago

ԱԽ նոր քարտուղարի ուշագրավ հյուրը

ԱԽ նոր քարտուղարի ուշագրավ հյուրը Tue, 25 Aug 2026 17:45:07 +0400 ԱԽ նոր քարտուղար Ալեն…

44 րոպե ago