Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Ինչ կլինի, եթե «Արարատ-Արմենիան» վերջապես հասնի պատմական նվաճման

Ինչ կլինի, եթե «Արարատ-Արմենիան» վերջապես հասնի պատմական նվաճման

Wed, 05 Aug 2026 15:15:24 +0400


Գրել էինք, որ երեկ՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» ընդունել էր սլովենական «Ցելյե» ակումբին:

Հայկական ակումբը առավելության էր հասել 2-1 հաշվով:

Հանդիպման ընթացքում առաջինը հաջողության էին հասել հյուրերը. 21-րդ րոպեին Սվիտ Սեսլարը դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը։ Սակայն մինչև ընդմիջում «Արարատ-Արմենիան» վերականգնել էր հավասարակշռությունը. Արթուր Սերոբյանը գեղեցիկ տուգանային հարվածով գրավել էր մրցակցի դարպասը։

Կառլոս Ֆրանսան էլ խփել էր հաղթական գոլը:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կանցկացվի մեկ շաբաթ անց Սլովենիայում։ Դիմակայության հաղթողը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կպայքարի խմբային փուլ դուրս գալու համար՝ մրցելով «Մյալբյու» – «Սլովան Բրատիսլավա» զույգի հաղթողի դեմ։

Նշենք, որ մինչ այս պահը հայկական որևէ ակումբի չի հաջողվել հասնել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ, ուստի այս առումով ռեալ շանս է ստեղծվել «Արարատ Արմենիայի» համար վերջապես հասնելու պատմական նվաճման:

Նշենք նաև, որ «Արարատ- Արմենիան» արդեն իսկ ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայում: Եթե հայկական ակումբը ցավալիորեն չշարունակի պայքարը ՉԼ-ում, ապա Կոնֆերենցիաների լիգայումը տեղը երաշխավորված է:

Ֆուտբոլով ոչ այդքան հետաքրքրվածների համար նշենք՝ իսկ ի՞նչ է նշանակում հայտնվել Չեմպիոնների լիգայի հիմնական՝ խմբային փուլում: Երևան կարող են այցելել համաշխարհային այնպիսի ակումբներ, ինչպիսին են «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Ինտերը» ու այլ հեղինակավոր ակումբներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չեմպիոնների լիգան՝ Երևանում. ինչ է սպասվում այսօր

Չեմպիոնների լիգան՝ Երևանում. ինչ է սպասվում այսօր Tue, 04 Aug 2026 14:15:03 +0400 Այսօր՝ օգոստոսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով