Ինչ կլինի, եթե «Արարատ-Արմենիան» վերջապես հասնի պատմական նվաճման

Ինչ կլինի, եթե «Արարատ-Արմենիան» վերջապես հասնի պատմական նվաճման

Wed, 05 Aug 2026 15:15:24 +0400


Գրել էինք, որ երեկ՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» ընդունել էր սլովենական «Ցելյե» ակումբին:

Հայկական ակումբը առավելության էր հասել 2-1 հաշվով:

Հանդիպման ընթացքում առաջինը հաջողության էին հասել հյուրերը. 21-րդ րոպեին Սվիտ Սեսլարը դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը։ Սակայն մինչև ընդմիջում «Արարատ-Արմենիան» վերականգնել էր հավասարակշռությունը. Արթուր Սերոբյանը գեղեցիկ տուգանային հարվածով գրավել էր մրցակցի դարպասը։

Կառլոս Ֆրանսան էլ խփել էր հաղթական գոլը:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կանցկացվի մեկ շաբաթ անց Սլովենիայում։ Դիմակայության հաղթողը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կպայքարի խմբային փուլ դուրս գալու համար՝ մրցելով «Մյալբյու» – «Սլովան Բրատիսլավա» զույգի հաղթողի դեմ։

Նշենք, որ մինչ այս պահը հայկական որևէ ակումբի չի հաջողվել հասնել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ, ուստի այս առումով ռեալ շանս է ստեղծվել «Արարատ Արմենիայի» համար վերջապես հասնելու պատմական նվաճման:

Նշենք նաև, որ «Արարատ- Արմենիան» արդեն իսկ ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայում: Եթե հայկական ակումբը ցավալիորեն չշարունակի պայքարը ՉԼ-ում, ապա Կոնֆերենցիաների լիգայումը տեղը երաշխավորված է:

Ֆուտբոլով ոչ այդքան հետաքրքրվածների համար նշենք՝ իսկ ի՞նչ է նշանակում հայտնվել Չեմպիոնների լիգայի հիմնական՝ խմբային փուլում: Երևան կարող են այցելել համաշխարհային այնպիսի ակումբներ, ինչպիսին են «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Ինտերը» ու այլ հեղինակավոր ակումբներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարվածներ սեղաններին

Հարվածներ սեղաններին Mon, 24 Aug 2026 11:20:40 +0400 Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում…

7 րոպե ago

Շատ հարցեր կան

Շատ հարցեր կան Mon, 24 Aug 2026 11:14:20 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ…

14 րոպե ago

Ռուսաստանի պատճառով պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ ենք. Փաշինյան

Ռուսաստանի պատճառով պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ ենք. Փաշինյան Mon, 24 Aug 2026 11:03:47 +0400…

24 րոպե ago

Ռուս-ուկրաինական բանակցությունները կվերսկսվե՞ն․ ինչ է հայտնել Բուդանովը

Ռուս-ուկրաինական բանակցությունները կվերսկսվե՞ն․ ինչ է հայտնել Բուդանովը Mon, 24 Aug 2026 11:00:54 +0400 Ուկրաինայի նախագահի…

27 րոպե ago

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան Mon, 24 Aug 2026…

49 րոպե ago

Բաքուն և Տաշքենդը՝ «հավերժ բարեկամներ»․ ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել

Բաքուն և Տաշքենդը՝ «հավերժ բարեկամներ»․ ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել Mon, 24 Aug 2026 10:30:19 +0400…

58 րոպե ago