Ես շնորհակալ եմ Աստծուն, որ Նա հնարավորություն տվեց մարդկանց տեսնել առանց դիմակների

Ես շնորհակալ եմ Աստծուն, որ Նա հնարավորություն տվեց մարդկանց տեսնել առանց դիմակների

Wed, 05 Aug 2026 17:45:48 +0400


Ցանկացած հասարակությունում կան որոշակի թվով ստորներ, վախկոտներ, չարությամբ լցված սրիկաներ և բացահայտ դավաճաններ։
Իհարկե նաև կան ազնիվ, մաքուր մտքերով, խիզախ մարդիկ։

Եվ կա ևս մեկ խումբ՝ նրանք, ովքեր իրենց էությամբ ձգտում են մնալ «մոխրագույն ստվերի» ներքո, անձև պլաստիլինի կտորի նման (սա ամենավտանգավոր շերտն է, սակայն դրա մասին պետք է առանձին խոսել)։
Սրանք են հասարակության օրենքները։ Ընդգծեմ՝ ցանկացած հասարակության օրենքները, կլինեն հայեր, ռուսներ, գերմանացիներ կամ ճապոնացիներ։

Ստորներն ու հերոսներն ապրում են նույն քաղաքներում և գյուղերում։ Ատելությամբ լցված ապականված մարդիկ և սիրով լի մարդիկ գնում են նույն խանութներն ու սրճարանները։ Ստախոսները, վախկոտներն ու դավաճանները կողք կողքի աշխատում են նրանց հետ, ովքեր պատրաստ են սեփական կյանքի գնով փրկել բոլորովին անծանոթ մարդու, և որոնց համար Հայրենիք և Պատիվ հասկացությունները բարձրագույն արժեքներ են։
Հայաստանում նույնպես այս պատկերն է։

Վերջին տարիներին մենք տեսանք մարդկային ստորության, դավաճանության և բարոյական անկման ամենաանհավանական դրսևորումներ։
Մենք տեսանք, թե ինչպես, թվում էր` սովորական մարդիկ, որոնց հետ սովորել էինք նույն դպրոցներում և բուհերում, հանկարծ մեկ ակնթարթում դարձան մանկուրտներ՝ պատրաստ արդարացնելու դավաճանությունն ու ատելությունը։
Մենք զարմանքով տեսանք մարդկանց, որոնք սկսեցին ատել իրենց իսկ Եկեղեցին և իրենց իսկ Հայրենիքը՝ ամեն անգամ արդարացնելով սեփական ստորությունն ու բարոյական անկումը ինչ որ անհասկանալի «պետական շահով»… այդ ի՞նչ պետություն է եթե հայրենիքի դավաճանությունը բխում է «պետական շահից»:

Սակայն մենք տեսանք նաև հերոսության և արիության, ազնվության և վեհանձնության, սեփական Հայրենիքի հանդեպ սիրո և բոլորովին անծանոթ մարդկանց նկատմամբ կարեկցանքի անհավանական դրսևորումներ։
Երկու կողմերին էլ մենք տեսանք այն մարդկանց մեջ, որոնցից ինքներս նման բան չէինք սպասում։
Ես շնորհակալ եմ Աստծուն, որ Նա մեզ հնարավորություն տվեց մարդկանց տեսնել առանց դիմակների՝ այնպիսին, ինչպիսին նրանք իրականում են։
Ես ատում եմ նրանց, ովքեր դավաճանեցին, և խոնարհում եմ գլուխս՝ ի նշան հարգանքի նրանց առջև, ովքեր մնացին իսկական մարդ։

Ինչպես պարզվեց, ամենադժվարը մարդ մնալն է հենց այն ժամանակ, երբ կողքիդ չմարդիկ են։
Շնորհակալություն ձեզ, մարդիկ, որ ՄԱՐԴ մնացիք։
Եվ ավարտեմ մեծ Դոստոևսկու խոսքերով. «Բարու և չարի սահմանն անցնում է յուրաքանչյուր մարդու սրտով»։
Հենց ընտրության պահին է մեզանից յուրաքանչյուրը որոշում՝ մնա՞լ մարդ, թե՞ դադարել մարդ լինելուց։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արդեն շատ լավ հասկացել են, որ ամոթ է Նիկոլ Փաշինյանից վախենալը

Արդեն շատ լավ հասկացել են, որ ամոթ է Նիկոլ Փաշինյանից վախենալը Wed, 04 Nov 2026…

6 րոպե ago

Ովքեր են եղել տանը, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են

Ովքեր են եղել տանը, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են Wed, 04 Nov 2026 11:30:13 +0400…

7 րոպե ago

Թուրքիայի պատմական կորուստը

Թուրքիայի պատմական կորուստը Wed, 04 Nov 2026 11:30:03 +0400 Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան սահմանել է…

7 րոպե ago

Այնտեղ որպես հայր էի, այստեղ որպես եղբայր եմ. Կարեն Կարապետյանը՝ խուզարկությունների մասին

Այնտեղ որպես հայր էի, այստեղ որպես եղբայր եմ. Կարեն Կարապետյանը՝ խուզարկությունների մասին Wed, 04 Nov…

8 րոպե ago

Մտածում էի՝ հրաժարական կտայիք

Մտածում էի՝ հրաժարական կտայիք Wed, 04 Nov 2026 11:25:28 +0400 ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի…

12 րոպե ago

«Հրապարակ». 2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են

«Հրապարակ». 2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են Wed, 04 Nov 2026 11:15:54…

21 րոպե ago