«Ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելը», «Մի քիչ էլ քո կողի օլիգարխներից վերադարձրա». քոմենթներ

«Ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելը», «Մի քիչ էլ քո կողի օլիգարխներից վերադարձրա». քոմենթներ

Thu, 06 Aug 2026 15:15:33 +0400


Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է «թալանը վերադարձնելու» թեմային (երեւի տնտեսական եւ մյուս խնդիրներից ուշադրություն շեղելու կարիք կա) եւ ասել է, որ 2026-2031 թվականներին պետական բյուջե են վերադարձնելու 2 միլիարդ դոլար։ Որ նոր-նոր սկսել է Ապօրինի գույքի բռնագրավման օրենքն աշխատել եւ հիմա թափով կսկսեն հետ բերել ժողովրդից թալանված գույքը, բայց բոլորը գիտեն, որ հետ բերելու անվան տակ նրա խլելն է հասկանում եւ ապօրինի մեթոդներով փորձում է ունեզրկել այն անձանց, ովքեր իր իշխանության կողմնակիցը չեն, իրեն չեն ենթարկվում։ Իսկ մարդիկ արդեն արձանագրում են իր իշխանության ներկայացուցիչների թալանն ու կոռուպցիան, որի մասին ապացույցները դեռ շատ չեն, սակայն մարդիկ նկատում են, թե ինչպես է ՔՊ-ի կենսամակարդակն օր օրի աճում, ինչպես են նրանք պետական բյուջեից անսահմանափակ պարգեւավճարներ ստանում եւ պետական բյուջեն ծախսում՝ ինչպես սեփականը։

Մենք նկատեցինք, որ Նիկոլ Փաշինյանի էջում այս ելույթը տեղադրելու 3 ժամ անց ընդամենը 1300 հավանում կար այդ «ցնցող» լուրի ներքո, մոտ 100 մեկնաբանությունների մեծ մասն արդեն հեռացվել էին, բայց մի քանիսը դեռ մնացել էին՝ ներկայացնում ենք ձեզ դրանց մի մասը։

Serov Serov

Պարտադիր պետքա վերադարձնել, որ ձեր՝ կոֆեի դրամ չունեցող խմբակը, իր փոքր կալիբրի խմբակով, տասնյակ դղյակներ ու տներ ձեռք բերի…

Лусине Арубджанян

Պարոն վարչապետ, ապօրինի գույքի վերադարձի մասին խոսելուց առաջ պետությունը նախ պետք է կարողանա պաշտպանել ՀՀ քաղաքացու օրինական սեփականությունը։ Արդեն գրեթե մեկ տարի իրավապահ մարմինները չեն կարողանում կամ չեն ցանկանում բացահայտել 2025 թվականի սեպտեմբերի 26-ի լուսադեմ Երևանի Տերյան 3 և Կողբացի 30 հասցեների բակում՝ Ձեր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի հարևանությամբ, տեսախցիկների առկայության պայմաններում քաղաքացու ավտոմեքենան հրկիզած անձին, նրան պատասխանատվության ենթարկել և ապահովել պատճառված վնասի հատուցումը։ Եթե նույնիսկ նման դեպքը մնում է չբացահայտված, ապա ապօրինի գույքի վերադարձի մասին հայտարարությունները դժվար հասարակության համար համոզիչ հնչեն։

Zuygaxbyur Hrach

Որքան հասկացա. ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելն Է։ Այդ ձևո՞վ է գոյատևելու մեր երկիրը։

Valeri Arakelyan
Ութ տարի չի արել և համարում ա դա «ձգձգում»։
Բլե’ֆ։

Arm Yan

Քո ապօրինությունները երբ ա դեմդ դրվելու??

Армен Погосян

Պարոն Վարչապետ, չէ որ Սուքիասյանն էլ և Ալեքսանյանն էլ օլիգարխներ են ու Հների ժամանակներից. Դա ինչ պետք է լինի ?????????

Make Up Astx

Պարոն վարչապետ խնդրում եմ վերանայել Սասուն Միքաելյանի որդու` Մեխակ Միքաելյանի ավտոլվացման ամբողջ երկայքով պետական հողերի այդքան մեծ տարածքի զավթելը` որ հիմքովա և քանի կոպեկովա սեփականացրել:

Astxik Sargsyan

Զբաղացրու, մինչև վերջնական դեֆոլտ, տնտեսությունը մեռավ, մնաց՝ դու մեռնես:

Хазар Зейналян

Մի քիչ էլ քո կողի օլիգարխներից վերադարձրա…

Alvard Martirosyan

Սկսեք ՔՊ-ից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների Sat, 08 Aug 2026 23:45:26 +0400…

3 ժամ ago

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ» Sat, 08 Aug 2026 23:30:06 +0400 Մադրիդի «Աթլետիկոյի» եւ…

3 ժամ ago

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել Sat, 08 Aug 2026 23:15:12 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը…

4 ժամ ago

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո Sat, 08 Aug 2026 22:45:22 +0400 Ամերիկայի Միացյալ…

4 ժամ ago

Արդյոք ամուսնացել են

Արդյոք ամուսնացել են Sat, 08 Aug 2026 22:30:24 +0400 Բրեդլի Կուպերն ու Ջիդի Հադիդը հնարավոր…

4 ժամ ago

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը Sat, 08 Aug 2026 22:15:40 +0400 «Երեք հրացանակիրների», «Կոմս Մոնտե…

5 ժամ ago