Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը

Sat, 08 Aug 2026 22:15:40 +0400


«Երեք հրացանակիրների», «Կոմս Մոնտե Քրիստոսի» եւ բազմաթիվ այլ վեպերի հեղինակ, ֆրանսիացի համաշխարհային մեծության դասական գրող Ալեքսանդր Դյուման, պարզվում է, եղել է Կովկասում եւ բավական ջերմ շփումներ է ունեցել տեղի հայության հետ։ Սա զարմանալիորեն քիչ շոշափվող թեմա է մեզ մոտ, մինչդեռ Ադրբեջանում, օրինակ, փորձում են «պատմություն կերտել» ու Դյումայի տպավորությունները ներկայացնել «ադրբեջանցիների» մասին՝ այդ մասին, պետական ֆինանսավորմամբ, առանձին գրքեր հրատարակելով։ Իսկ ի՞նչ է եղել իրականում։

1858-59 թթ․ Դյուման ճամփորդել է Ռուսաստանի տարածքով եւ եղել է Կովկասում։ Հետագայում արդեն, երբ ներկայացրել է իր ճամփորդությունների տպավորություններն ու հուշերը, եվրոպացի ընթերցողը Դյումայի միջոցով ծանոթացել է նաեւ տեղի հայությանը։ Կովկաս այցելության ժամանակ Դյուման արդեն գրականության ոլորտի հանրահայտ դեմք էր։ Նրա վեպերը թարգմանվում էին, իսկ հեղինակը ձգտում էր, որքան հնարավոր է՝ շատ երկրներում լինել, շատ ժողովուրդների հետ շփվել։ Ռուսաստանում ճամփորդության ժամանակ նա լինում է նաեւ Կովկասում՝ ցանկանալով տեսնել այն ռեգիոնը, որն այն ժամանակների եվրոպացիների մոտ ռոմանտիկ էկզոտիկայի հետ էր համեմատվում։ Մի քանի ամսում Դյուման այցելում է Կովկասի բազմաթիվ քաղաքներ, ծանոթանում տեղի կենցաղի եւ սովորույթների հետ, հաղորդակցվում ժողովուրդների ավանդույթներին ու մշակույթներին։ Արդյունքում՝ Փարիզ վերադառնալուց հետո՝ 1859 թվականին, նա հրատարակում է «Կովկաս» եռահատոր աշխատությունը։ Այն ոչ թե չոր ճամփորդական օրագրություն էր, այլ կենդանի գեղարվեստական շարադրանք, որում պատմական փաստերը համադրվում են գրական վառ պատկերների հետ։

Դյուման հայերի հանդեպ ուներ առանձնահատուկ վերաբերմունք եւ հարգանք։ Դա պայմանավորված էր ոչ միայն հայկական հնագույն քաղաքակրթության հանդեպ հետաքրքրությամբ, այլեւ այն կարեւոր նշանակությամբ, որ հայերն ունեին Հարավային Կովկաս ռեգիոնի հանրային ու տնտեսական կյանքում։ Իր գրառումներում ֆրանսիացի մեծանուն գրողը հաճախակի է անդրադառնում հայերի աշխատասիրությանը, ձեռներեցությանը, կրթվածությանը, ընտանեկան արժեքների հանդեպ խոր հարգանքին։ Նրան հատկապես տպավորել է այն, որ հայերը կարողանում էին հիանալիորեն համադրել ազգային ավանդույթների հանդեպ հավատարմությունն ու աշխարհի հանդեպ բաց վերաբերմունքը։ 19-րդ դարի կեսերի եվրոպացի ընթերցողների համար այդ ամենն ուներ կարեւոր նշանակություն։ Դյուման փորձում էր բացատրել եվրոպացի ընթերցողներին, թե որքան խորն ու տարողունակ է հայկական մշակույթը՝ համադրելով պատմական վավերագրությունն ու գեղարվեստական խոսքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի Tue, 01 Sep 2026 17:30:04 +0400 Սեպտեմբերի…

13 րոպե ago

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է նույն հետևողականությամբ․ Լոռու մարզի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է նույն հետևողականությամբ․ Լոռու մարզի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը Tue,…

14 րոպե ago

Երբ են հրապարակելու անունները․ նոր մանրամասներ

Երբ են հրապարակելու անունները․ նոր մանրամասներ Tue, 01 Sep 2026 17:15:52 +0400 Ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր…

27 րոպե ago

Ինչու՞ Պուտինը չեղարկեց հանդիպումը

Ինչու՞ Պուտինը չեղարկեց հանդիպումը Tue, 01 Sep 2026 17:00:34 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբում…

42 րոպե ago

Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են

Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են Tue, 01…

58 րոպե ago

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ Tue, 01 Sep…

1 ժամ ago