«Վախ բռնողն էր» պակասում, ինքն էլ եկավ Ազգային ժողով

«Վախ բռնողն էր» պակասում, ինքն էլ եկավ Ազգային ժողով

Thu, 06 Aug 2026 16:45:58 +0400


Նազելի Բաղդասարյանին որպես վարչապետի մամուլի քարտուղար հիշում եք։ Լրագրողներին՝ ճժեր աջ, ճժեր ձախ էր անում։ Դա էր իր պարտականությունը։ Կանգնում էր չափից դուրս ձգված ու, ինչպես ասում են, սպասում վարչապետի հոնքաշարժման ազդակին։
Հիմա Ազգային ժողովում պատգամավոր է։ Ուշացումով Ազգային ժողովում նրա ելույթն էի լսում ու մտածում՝ ՔՊ-ն ի՜նչ քթածակ ունի, որ նրան նշանակել էր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Գիտե՞ք՝ ինչ էր ասում Վահագն Ալեքսանյանի՝ ԱԺ փոխոսնակ թեկնածության վերաբերյալ։ Լսենք նրան․ «Ընդդիմությունը սարսափում է Վահագն Ալեքսանյանից»։

Հիմա Փաշինյանի նման կասի՝ այլաբանություն էի անում։ Ի՜նչ այլաբանություն, երբ զուտ ֆիզիկական ներկայությունն էր շեշտում՝ ընդդիմադիր գործիչները, երբ նայում էին աջ, որտեղ նստած է Վահագնը․․․

Խորհրդարանական սկանդալային միջադեպերի արքան, ով հայտնի է դարձել իր քացի տալով, բանից պարզվում է՝ Նազելի Բաղդասարյանի սրտի թեկնածուն է եղել։
Ու մի բան էլ հիշեցնեմ։

Նույն Նազելի Բաղդասարյանն էր, որ դեռ մամուլի քարտուղար եղած ժամանակ ընդդիմադիրներին «պետականաքանդ խմբակ» էր անվանում ու ասում, թե նրանք «ատում են Հայաստանը, Հայաստանի ժողովրդին»։

Այսինքն՝ մարդը ընդդիմությանը մի ժամանակ բառերով էր «հարվածում», հիմա իր քաղաքական համակրանքը գտել է այն մարդու մեջ, որի անունը խորհրդարանում ամենատարբեր միջադեպերի հետ է կապվում։

Բայց երևի այստեղ էլ մի փոքր սխալ ենք հասկացել Նազելի Բաղդասարյանին։ Նա ասում էր՝ ընդդիմությունը սարսափում է Վահագն Ալեքսանյանից։ Դա ոչ թե քաղաքական գնահատական էր, որն ինքը փորձում էր կապել նրա ,, ստատուսչիկ ,, լինելու հետ, այլ ուղղակի այդ մարդու ֆիզիկական ներկայության մասին էր խոսում։ Որովհետև եթե մարդուն տարիներ շարունակ սովորեցրել են ընդդիմախոսին ճժեր աջ, ճժեր ձախ անել, բնական է, որ մի օր նրան պետք է մեկը, որ ընդդիմությանը․․․ Դե, մնացածը խորհրդարանական պատմության մեջ արդեն կա։

Մի խոսքով՝ ժամանակները փոխվում են, պաշտոնները փոխվում են, բայց ոճը մնում է։
Մի ժամանակ՝ վարչապետի հոնքաշարժման ազդակին էր սպասում։ Հիմա՝ Վահագն Ալեքսանյանով ահ է տալիս։ Երևի սա էլ է կարիերայի առաջխաղացում․ նախկինում պետք էր հասկանալ՝ վարչապետի հոնքն ինչ է ասում, հիմա արդեն պետք է ,,վախ բռնել,,։ Տիկինը Վահագնի միջոցով «վախ է բռնում․։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում նստած մարդը մեզ բացատրում է, թե ով ումից պետք է սարսափի։

Էս էլ մեր քաղաքական էվոլյուցիան։ Ճժեր աջ, ճժեր ձախից՝ հասանք «սարսափում են» փուլին։ Հաջորդ փուլը կլինի «բոլորը սարսափած, ահաբեկված» են։

«Վախ բռնողն էր» պակասում, ինքն էլ եկավ Ազգային ժողով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

5 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

6 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

6 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

7 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

7 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

7 ժամ ago