«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

Fri, 07 Aug 2026 08:00:20 +0400


Շաբաթներ առաջ գրել էինք, որ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը բերդերում ռեյդ է իրականացնում, հնազանդեցնում կամային, փորձառու պաշտոնյաներին: Հատկապես նրանց, ովքեր փորձում են իր հրահանգներին առարկել, խմբագրել որոշ կարգադրություններ։

«Արթիկ» ՔԿ պետի լիազորություններն էին ժամանակավորապես դադարեցրել, ծառայողական քննություն հայտարարել։ Տեղեկացանք, որ տիկին Թադեւոսյանն ու իր տեղակալ Սահակ Գրիգորյանը կադրային ջարդ են սկսել բոլոր ՔԿՀ-ներում:

Բոլորին ասվել է` կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք զբաղեցրած պաշտոններից, ովքեր դիմադրում են եւ ազատման դիմումներ չեն գրում, մի քանի նկատողություն տալով` ազատում են աշխատանքից։ Օրինակ, «Արթիկի» ռեժիմի պետ Արսեն Դանիելյանին ազատել են` պետի դեմ «ցուցմունք» չտալու համար։ Երկարամյա աշխատակից Սմբատ Բուլղադարյանին են ազատել: Մեր աղբյուրի խոսքով՝ ազատվողը պատրաստվում է հայցադիմումներ ներկայացնել ՔԿԾ պետի դեմ: «Արթիկի» նախկին պետ Արտակ Ղազարյանն արդեն դատական կարգով վիճարկել է իր ազատման հրամանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան հայ-ռուսական հարաբերություններից

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան հայ-ռուսական հարաբերություններից Sat, 17 Oct 2026 18:00:27 +0400 Այսօր Հայաստանի և…

4 րոպե ago

Ավինյանը իր «սիրած» ՀԿ-ին կրկին միլիոններ է տվել

Ավինյանը իր «սիրած» ՀԿ-ին կրկին միլիոններ է տվել Sat, 17 Oct 2026 17:45:46 +0400 Տրանսպորտի,…

19 րոպե ago

Թրամփը խոստովանել է, որ դիմահարդարման պարագաներ է օգտագործում

Թրամփը խոստովանել է, որ դիմահարդարման պարագաներ է օգտագործում Sat, 17 Oct 2026 17:30:22 +0400 ԱՄՆ…

34 րոպե ago

Քաղաքական հեղինակություն եւ օտարերկյա շահեր․ Գերմանիայում լոբբինգի եւ Հայաստանի համար դասերի մասին

Քաղաքական հեղինակություն եւ օտարերկյա շահեր․ Գերմանիայում լոբբինգի եւ Հայաստանի համար դասերի մասին Sat, 17 Oct…

49 րոպե ago

Դեղերը թանկ են. քաղաքացիները դժգոհ են

Դեղերը թանկ են. քաղաքացիները դժգոհ են Sat, 17 Oct 2026 17:00:17 +0400 Latest news from…

1 ժամ ago

1 մլն 150 հազար դրամ և կալանավորված պաշտոնյա․ ով է նա

1 մլն 150 հազար դրամ և կալանավորված պաշտոնյա․ ով է նա Sat, 17 Oct 2026…

1 ժամ ago