1 մլն 150 հազար դրամ և կալանավորված պաշտոնյա․ ով է նա

1 մլն 150 հազար դրամ և կալանավորված պաշտոնյա․ ով է նա

Sat, 17 Oct 2026 16:45:42 +0400


Սեպտեմբերի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք անձանց էր ձերբակալել, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի։ Կոմիտեից «Հրապարակին» հայտնել էին, որ ձերբակալությունները կատարվել են պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ քննվող վարույթի շրջանակում։

ՔԿՀ-ից ձերբակալված պաշտոնյան անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վարդան Մարկոսյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մյուս ձերբակալվածները, ըստ տեղեկությունների, քաղաքացիներ են՝ կաշառք տվող և դրան օժանդակող անձինք։

Մեր տեղեկություններով՝ ՔԿՀ-ի անվտանգության աշխատակցին գումար են տվել՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս, անցկացնելու և հիմնարկ մուտք գործելու հնարավորություն ապահովելու համար։

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Վարդան Մարկոսյանը 2026 թվականի հուլիսի 2-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Արման և Գարիկ Մելքոնյանների ու Մարինե Մանուկյանի օժանդակությամբ վեց դրվագով ստացել է ընդհանուր 1 միլիոն 150 հազար դրամ կաշառք՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության և այլ ապօրինի գործողություններ կատարելու համար։

Մարինե Մանուկյանին և Արման Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն վեց դրվագով օժանդակելու, իսկ Գարիկ Մելքոնյանին՝ երեք դրվագով օժանդակելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան Tue, 10…

16 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Tue, 10 Nov 2026 19:40:14 +0400 Նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ին…

20 րոպե ago

Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով. Արմեն Աշոտյան

Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով. Արմեն Աշոտյան Tue, 10 Nov 2026 19:34:09 +0400 ՀՀԿ…

26 րոպե ago

Ռուսական դիզվառելիքով լցանավերը դեռ չեն հասել Միացյալ Նահանգներ

Ռուսական դիզվառելիքով լցանավերը դեռ չեն հասել Միացյալ Նահանգներ Tue, 10 Nov 2026 19:30:50 +0400 Ռուսական…

29 րոպե ago

Տնտեսությունը, բանակն ու ժողովրդագրությունը

Տնտեսությունը, բանակն ու ժողովրդագրությունը Tue, 10 Nov 2026 19:15:53 +0400 Ամեն անգամ, երբ լսում եմ…

44 րոպե ago

Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց՝ մոռացության մատնելով անմեղության կանխավարկածը․ Դավիթ Ղազինյան

Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց՝ մոռացության մատնելով անմեղության կանխավարկածը․ Դավիթ…

49 րոպե ago