Մոսկվայի նոր ուղերձը Հայաստանին․ Միշուստինը խոսեց ԵԱՏՄ-ի հաջողությունների մասին

Մոսկվայի նոր ուղերձը Հայաստանին․ Միշուստինը խոսեց ԵԱՏՄ-ի հաջողությունների մասին

Fri, 07 Aug 2026 10:38:53 +0400


Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ գլոբալ մարտահրավերների պայմաններում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում պահպանվում է տնտեսական ցուցանիշների դրական միտումը։

Նա այս մասին ասել է Ղազախստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։

Միշուստինի խոսքով՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ԵԱՏՄ երկրներում աճ է գրանցվել համախառն ներքին արդյունքի, արդյունաբերության, գյուղատնտեսության և մանրածախ առևտրի ոլորտներում։

ՌԴ վարչապետը նշել է նաև, որ ավելանում են միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալները։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունները շարունակում են համատեղ աշխատանքը՝ ուղղված եվրասիական ինտեգրման խորացմանն ու անդամ պետությունների ղեկավարների կողմից սահմանված նպատակների իրականացմանը։

Միշուստինը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում նշել էր՝ եվրասիական ինտեգրացիան գործնական օգուտներ է ապահովում անդամ երկրների համար՝ նպաստելով բիզնեսի զարգացմանը, քաղաքացիների կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է երկուսը մեկում, իսկ դա անհնար է

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է երկուսը մեկում, իսկ դա անհնար է Sat, 08 Aug 2026 11:45:45 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով