ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին

ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին

Fri, 07 Aug 2026 11:28:09 +0400


Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներից։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։

ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում:

ՀՀ Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես Ազգային Եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։ Ըստ այդմ, եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես Կանոնական իրավունքի և Եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

ՀԲԸՄ-ն հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։ Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ, և ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում հայապահպանության գործում Եկեղեցու մնայուն դերը համարում է կենսական։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր հրադադարի համաձայնագիր կկնքեն

Նոր հրադադարի համաձայնագիր կկնքեն Sat, 08 Aug 2026 19:00:57 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը…

7 րոպե ago

Հոգնածները կամ՝ մեռած հոգիներ

Հոգնածները կամ՝ մեռած հոգիներ Sat, 08 Aug 2026 18:45:50 +0400 Նոր խորհրդարանի ՔՊ-շնիկ հանրույթը նկատելիորեն…

22 րոպե ago

Աջակցել են գործող նախագահին

Աջակցել են գործող նախագահին Sat, 08 Aug 2026 18:30:37 +0400 Ֆուտբոլի Աֆրիկյան կոնֆեդերացիան աջակցություն է…

37 րոպե ago

Փաշինյանն ու Թրամփը զրուցել են․ ինչ են քննարկել

Փաշինյանն ու Թրամփը զրուցել են․ ինչ են քննարկել Sat, 08 Aug 2026 18:23:18 +0400 Տեղի…

45 րոպե ago

Արձագանքի երկու տեսակ

Արձագանքի երկու տեսակ Sat, 08 Aug 2026 18:15:06 +0400 Երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի…

53 րոպե ago

Ուկրաինայի նոր վարչապետին երկրում չե՞ն ճանաչում․ նոր հարցման տվյալներ

Ուկրաինայի նոր վարչապետին երկրում չե՞ն ճանաչում․ նոր հարցման տվյալներ Sat, 08 Aug 2026 18:00:43 +0400…

1 ժամ ago