«Հրապարակ»․ Հիմա ՔՊ-ն լեգիտիմության ճգնաժամն է փորձում հաղթահարել

«Հրապարակ»․ Հիմա ՔՊ-ն լեգիտիմության ճգնաժամն է փորձում հաղթահարել

Fri, 07 Aug 2026 11:45:22 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

– Քաղաքական օպոնենտների վրա առավել ագրեսիվ հարձակվող, այժմ արդեն ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում լինել զուսպ, կոռեկտ, բարեկիրթ եւ չգործածել վիրավորական արտահայտություններ:

– Այս հարցում ես շատ հստակ կարծիք ունեմ: Իշխանությունը, անկախ այն բանից, որ այդ փաստը չի խոստովանում, ինքն էլ շատ լավ հասկանում է, որ խորհրդարանը լեգիտիմության ճգնաժամ ունի: Հիմա, որպեսզի այդ խնդիրը քողարկեն եւ լեգիտիմություն ապահովեն խորհրդարանին, իրենք պիտի ամեն ինչ անեն՝ Ազգային ժողովի պաշտոնների բաշխման գործընթացում ընդդիմության ներկայացուցիչների ներառականությունն ապահովելու համար: Եվ բարեկրթությունը կապված է միայն դրա հետ, այսինքն, իրենք հակված են ընդդիմությանը խորհրդարանում պաշտոններ տալով՝ հանձնաժողովի նախագահ, փոխնախագահ եւ այլն, իրենց լեգիտիմության ճգնաժամի հաղթահարման հարցը լուծեն:

– Այսինքն, խորհրդարանական ընդդիմությունը պիտի հրաժարվե՞ր պաշտոնների բաժանմանը մասնակցելուց:

– Ես ի սկզբանե կողմ եմ եղել, հիմա էլ եմ մնում այդ կարծիքին, որ մանդատները պետք է վերցնել: Ես մի գրառում էի արել, ընդդիմադիր գործընկերներին հորդորել էի չմասնակցել Ազգային ժողովի պաշտոնների բաշխման գոծընթացին, այդպիսով ինստիտուցիոն առումով չնպաստել այս խորհրդարանի ճանաչմանը:

– «Հայաստան» դաշինքը, եթե չեմ սխալվում, հրաժարվել է մասնակցել պաշտոնների բաժանմանը:

– Ճիշտ է արել, եթե հրաժարվել է․․․

– Սամվել Կարապետյանն էլ ընտրություններից հետո հայտարարեց, որ հասկացել են, որ մինչեւ ընտրություները, ցավոք, վերջնական միավորում այդպես էլ չեղավ: Հիմա ինչո՞ւ այս հարցում ընդդիմությունը նույն դիրքորոշումը չունի:

– Ես կարծում եմ, որ իմ ներկայացրած արգումենտները շատ հստակ են, եւ կարծում եմ, որ «Հայաստան» դաշինքը դա գիտակցել է: Տեսեք, ես էլ եմ այդ լուրը կարդացել, «Հայաստան» դաշինքը ոչ միայն հանձնաժողովից է հրաժարվում, այլ նաեւ չի մասնակցում իշխանության մասնակիցներին վերաբերող ընտրություններին: Դա ճիշտ մոտեցում է՝ ես այդ մոտեցումը խրախուսում եմ: «Ուժեղ Հայաստանի» պարագայում հակված եմ քաղաքական անփորձությանը վերագրել տեղի ունեցողը: Պաշտոններ վերցնելը խրախուսելի չէ: Կտեսնենք, այս փուլից հետո Ազգային ժողովը վերադառնալու է իր հին ռեժիմին՝ վիրավորանքներ, ծեծուջարդ, այդ ամեն ինչը դեռ տեսնելու ենք: Ուղղակի այս փուլում իրենք իրենց միջազգային գործընկերներին ուզում են ցույց տալ, թե ինչ քաղաքակիրթ են, ինչպես են ընդդիմությանը ներառականություն ապահովում Ազգային ժողովի աշխատանքներում:

– Այսինքն, եթե ընդդիմությունն այդ պաշտոնների բաժանմանը մասնակցում է, ստացվում է՝ այս իշխանությունները ժողովրդավա՞ր են:

– Դա նշանակում է, որ ընդդիմությունն ինստիտուցիոնալ առումով ճանաչում է Ազգային ժողովը, եւ դա արգումենտ է տալիս իշխանությանը՝ նաեւ միջազգային գործընկերներին ասել, որ ամեն ինչ օքեյ է մեզ մոտ:

– Ստացվում է, որ ՔՊ-ն դա իր օգտին է «խաղացնելու»:

– Միանշանակ վստահ եղեք, ԱԺ-ում պաշտոնների բաշխման գործընթացը կվերջանա, ամեն ինչ վերադառնալու է ի շրջանս յուր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների Sat, 08 Aug 2026 23:45:26 +0400…

9 րոպե ago

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ» Sat, 08 Aug 2026 23:30:06 +0400 Մադրիդի «Աթլետիկոյի» եւ…

24 րոպե ago

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել Sat, 08 Aug 2026 23:15:12 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը…

39 րոպե ago

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո Sat, 08 Aug 2026 22:45:22 +0400 Ամերիկայի Միացյալ…

1 ժամ ago

Արդյոք ամուսնացել են

Արդյոք ամուսնացել են Sat, 08 Aug 2026 22:30:24 +0400 Բրեդլի Կուպերն ու Ջիդի Հադիդը հնարավոր…

1 ժամ ago

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը Sat, 08 Aug 2026 22:15:40 +0400 «Երեք հրացանակիրների», «Կոմս Մոնտե…

2 ժամ ago