Եկեղեցամարտության խարան

Եկեղեցամարտության խարան

Fri, 07 Aug 2026 13:52:56 +0400


ԵԿԵՂԵՑԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՆ
_____
Այսօր պահք է՝ օր ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ։

Այս օրով ՄԻԱԾՆԱԷՋ Վաղարշապատում, ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ անունը կրող փողոցում գտնվող դատարանում Հայաստանի Հանրապետության, որի անկախության վերածնունդն օրհնել է ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ, որի կայացման գործում ահռելի ավանդ են ունեցել գեթ 130, 131, 132-րդ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԸ, մեղադրյալի աթոռակին են ցանկանում բազմեցնել ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍԻ ԱԹՈՌԻ ԳԱՀԱԿԱԼԻՆ՝ իր կոչմանն ԱՆՇԵՂ հետևելու ու առաքելությանը ՀԱՎԱՏԱՐԻՄ գտնվելու համար։
Նողկալի խելահեղություն։

Հայոց Հայրապետը կաթողիկոսական օծման դրոշմը առնելով ճակատին, իր ուսերին է առել նաև խաչը, որը, ԱԿՆՀԱՅՏ Է, աղոթքով և լռությամբ, հայրենիքի, ժողովրդի ու Եկեղեցու նկատմամբ պաշտամունքի աստիճան նվիրումով շարունակելու է կրել։
Խնդիրը Հայրապետը չէ և նրան կատարվող մեղսագրումները․ նա միշտ հայացքը դեպի Աստված է պարզում և ազգային կյանքի հորիզոնները։ Նրա ազգօգուտ և հայրենաշեն արարումներն արդեն իսկ պատմության անօտարելի ժառանգություն են դարձել, որքան էլ որ փորձեր կատարվեն ջնջել կամ նսեմացնել դրանք։ Խնդիրը երևույթն է և այս առնչությամբ յուրաքանչյուր հայորդու դիրքավորումը իր Աստծո, խղճի և պատմության առջև։

Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը մեր հոգիներից, մեր ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳի ճակատից։

Լուսանկարը՝ Օծման պահին Արցախի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին տաճարի, որն այսօր հիմնահատակ ավերվել է։

Տեր Վահրամ քահան Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: խարան

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

3 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

3 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

4 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

4 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

4 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

4 ժամ ago