Այս տարրական ճշմարտությունը պետք է հասցնել Փաշինյանի ուժայիններին և դատավորներին

Այս տարրական ճշմարտությունը պետք է հասցնել Փաշինյանի ուժայիններին և դատավորներին

Fri, 07 Aug 2026 19:45:10 +0400


Նիկոլի իշխանությունը լեգիտիմ չէ և չէր էլ կարող լինել, երբ հետապնդվում է Հայոց Վեհափառը և մի շարք արքեպիսկոպոսներ, երբ ընտրություններից ուղիղ մեկ տարի առաջ կալանավորվում և մինչ օրս կալանքի մեջ են գտնվում Բագրատ և Միքայել Սրբազանները, ընդդիմադիր գլխավոր ուժի՝ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը և նրա ավելի քան 53 կողմնակիցներ, 18 Արդարների գործով անցնողները՝ այդ թվում ձեր խոնհար ծառանև Հայաստան Դաշինքի պատգամավոր, ապագայում նաև պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը, Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը և նրա որդին, Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա որդին, լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Սև Հովազների հրամանատար Սերոբ Գասպարյանը, Պավլիկ Մանուկյանը, Արթուր Վարդանյանը, Իմնեմնիմիի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ԵՊՀ դասախոս Խաչիկ Գալստյանը, երբ նույն ընտրություններով պայմանավորված ավելի ուշ կալանավորվել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբայևը, Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, Ուժեղ Հայաստան դաշինքի առանցքային դերակատարում ունեցող գործիչներ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը և Ալեքսան Ալեքսանյանը, ինչպես նաև նույն ուժի մի շարք կողմնակիցներ և աջակիցներ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՇՊՀ դասախոս Արթուր Մկրտչյանը, ակտիվիստ Արտակ Ավետիսյանը, Մայր Հայաստանի հիմնասդիր Անդրանիկ Թևանյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Հայաքվեի հիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Այստեղ ես չեմ թվարկել բռնատիրական ռեժիմի տասնյակների, եթե ոչ հարյուրների հասնող այն քաղբանտարկյալներին, ում ձերբակալությունները ժամանակային առումով ավելի վաղ էին տեղի ունեցել՝ օր․ Իգոր և Գրիգորի Խաչատուրովներ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյան, Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյան, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան, Արագած Ախոյան, Արշակ Զաքարյան, Տիգրան Չոբանյան, Իսրայել Հակոբկոխյան, Գերասիմ Վարդանյան, Լևոն Քոչարյան, Սամվել Վարդանյան, Նարեկ Մանթաշյան, Նարեկ Մալյան, Տաթև Արցախ, երջանկահիշատակ Արմեն Գրիգորյան, 2023 թվականի Սեպտեմբերին Արցախը դատարկելու օրերին և 2024 թվականի Մայիս-Հունիս ամիսներին Սրբազան Պայքարի օրերին հարյուրավոր ձերբակալվածներ և կալանավորվածներ (ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում անունները չեմ նշել, մեկ գրառումով բոլորին չես թվարկի), սակայն աներեր համոզմունք ունեմ, որ նաև այդ ձերբակալություններն են օգնել Նիկոլին 2026 թվականի Հունիսի 7-ին վերարտադրվելու։

Ինչևէ Նիկոլի իշխանությունը լեգիտիմ չէ և կարճ կյանք ունի, այս տարրական ճշմարտությունը պետք է հասցնել նրա միակ հենարան հանդիսացող ուժայիններին և դատավորներին։

Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, ապա իմ կարծիքով ընդդիմության գլխավոր սխալներից մեկն այն էր, որ նա վճռականորեն և միասնաբար նախ պետք է պահանջեր մինչև ընտրությունները ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, բացառապես բոլորին, Սրբազանների և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, այնուհետև նոր միայն գնար ընտրությունների։ Տրամաբանությունը սա է, այս փուլում իշխանության համար մեկ նպատակն ու խնդիրը վերարտադրվելն էր և նա ամեն ինչ անում էր այդ նպատակին հասնելու համար, այդ թվում ձերբակալում և մեկուսացնում էր բոլոր նրանց, ումից զգում էր պոտենցիալ վտանգ՝ նախ վերարտադրվելու և հետո իշխանությունը պահելու մասով։ Ընդդիմությունը պետք է կատարեր վերարտադրվել ցանկացող իշխանությունների քայլերի տրամաբանական հակառակ գործողությունները, այն է ձերբակալումներին դեմ տար ազատ արձակումները (նաև հիմա է այս խնդիրը օրակարգային և այժմեական, ինչպես նաև վերը նշված ոչ լեգիտիմության և կարճ կյանք ունենալու գաղափարը հասցնել հասցեատերերին)։

Վերստին աջակցությունս եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին։ Ցանկացած իրավիճակից միշտ էլ ելք կա, այսօր էլ հնարավոր է Հայաստանն ազատագրել թշնամական լծից ուղղակի պետք է մի փոքր համախմբվել և ինչու ոչ՝ մեկ մեկ էլ հաշվի նստել գործից հասկացողների կարծիքների հետ։

Ազատություն Գագիկ Ծառուկյանին, Անդրանիկ Թևանյանին, Աշոտ Երկաթին , Ալիկ Ալեքսանյանին, Ավետիք Չալաբյանին և ճաղերի հետևում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև մեզ տնային կալանքի մեջ գտնվողներիս։ Ազատույուն Հայաստանի Հանրապետությանը։

Տարոն Դավթյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արման Սարոյանն ու դատախազները դատարան են գնացել «չոռնի խոդով»

Արման Սարոյանն ու դատախազները դատարան են գնացել «չոռնի խոդով» Fri, 07 Aug 2026 21:15:38 +0400…

15 րոպե ago

Յուրի Գագարինը ճաշում էր Անգլիայի թագուհու հետ

Յուրի Գագարինը ճաշում էր Անգլիայի թագուհու հետ Fri, 07 Aug 2026 21:00:25 +0400 1961 թվականի…

30 րոպե ago

«Մի ժպտացեք էլի, դրանով ավելի եք մարդկանց հեռացնում ձեզանից», «Էս էլ ծիծաղալու չի, ուրիշ բան արա` լեզու հանի, ականջներդ շարժի». քոմենթներ

«Մի ժպտացեք էլի, դրանով ավելի եք մարդկանց հեռացնում ձեզանից», «Էս էլ ծիծաղալու չի, ուրիշ բան…

45 րոպե ago

Պայթյուն միկրոավտոբուսում․ կան զոհեր եւ վիրավորներ

Պայթյուն միկրոավտոբուսում․ կան զոհեր եւ վիրավորներ Fri, 07 Aug 2026 20:30:51 +0400 Չորս մարդ է…

60 րոպե ago

Ի՞նչ փուլում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները

Ի՞նչ փուլում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները Fri, 07 Aug 2026 20:00:42 +0400 Latest news…

2 ժամ ago

Դի Կապրիոն հազվագյուտ կենդանատեսակների է փրկում

Դի Կապրիոն հազվագյուտ կենդանատեսակների է փրկում Fri, 07 Aug 2026 20:00:35 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ դերասան…

2 ժամ ago