Դի Կապրիոն հազվագյուտ կենդանատեսակների է փրկում
Fri, 07 Aug 2026 20:00:35 +0400

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Լեոնարդո դի Կապրիոյի եւ գործարարա Ջեֆ Բեզոսի հիմնադրամները գործարկել են 100 հազվագյուտ կենդանիների վերականգնման հետ կապված նախագծեր, հայտնում է Independent պարբերականը։ Սա աշխարհում ամենամեծ նախագիծն է, երբ հատուկ հանգանակություն է արվել անհետացող կենդանատեսակների փրկության համար։ Գաղափարը մշակվել է դի Կապրիոյի կողմից մի քանի տարի առաջ, ով բավականին ակտիվ ներգրավվածություն ունի բնապահպանական հարցերում։
Նրան միացել է նաեւ Ջեֆ Բեզոսն ու նրա կինը՝ Լորան Սանչես Բեզոսը։ Նապատակը ոչ միայն անհետացող կենդանատեսակների վերականգնումն է, այլ նաեւ՝ այնպիսի օժանդակության հատկացումը, որը կապահովի տեղական բնապահպանական նախաձեռնությունների համար կայուն գործունեության հնարավորություն, որոնք էլ լինելու են նախագծի իրականացնողները տեղերում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր