Յուրի Գագարինը ճաշում էր Անգլիայի թագուհու հետ

Յուրի Գագարինը ճաշում էր Անգլիայի թագուհու հետ

Fri, 07 Aug 2026 21:00:25 +0400


1961 թվականի հուլիսը, ըստ պատմաբանների, սովետա-բրիտանական հարաբերությունների պատմության մեջ ամենահետաքրքիր պահերից կարելի է համարել։ Չմոռանանք՝ սառը պատերազմ էր, գեոպոլիտիկ ճամբարների մրցավազք։ Առաջին անգամ Սովետական Միությունն էր կարողացել տիեզերագնաց ուղարկել տիեզերք։ Ու այդ թռիչքից երեք ամիս անց Գագարինը դարձել էր յուրատեսակ միջազգային կարգի ֆիգուր։ Այդ ժամանակ էլ նա այցելում է Մեծ Բրիտանիա։ Նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ գիտական հաղթանակը կարող է հաղթահարել քաղաքական արգելապատնեշները, անձնական հմայքը երբեմն ավելի ուժեղ է, քան դիվանագիտական տարաձայնություններն են։

Ֆորմալ առումով՝ Գագարինի այցը պետական կամ պաշտոնական չի համարվել։ Սովետական տիեզերագնացին հրավիրել էր Մանչեսթերի ձուլարարների արհմիությունը։ Գագարինը լավ ծանոթ էր ձուլարարի մասնագիտությանը՝ ավիացիայում ծառայության անցնելուց առաջ։ Կազմակերպիչներից էին նաեւ Էրլս-Քորթում անցկացվող սովետական առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի կազմկոմիտեն։ Այս «հասարակական հիմքերն» էլ նպաստեցին, որպեսզի բրիտանական կառավարությունը կարողանա խուսափել «քաղաքականությունից», այդ այցի հետ կապված։
1961 թվականի հուլիսի 12-ին Մանչեսթերը սովետական տիեզերագնացին դիմավորեց հորդառատ անձրեւի պայմաններում։ Սակայն դա չխանգարեց, որ մարդիկ դուրս գան փողոց, որպեսզի տեսնեն այն մարդուն, որն առաջինն էր մարդկության պատմության մեջ եղել տիեզերքում։ Բրիտանացիների համար կարեւոր էր դիմավորել ու ողջունել մարդուն, որը խորհրդանշում էր մարդկային քաղաքակրթության մեջ իրականացված զգալի նվաճումը։ Քաղաքականությունն ու գաղափարախոսությունն այս դեպքում երկրորդ պլան էին մղված։ Սկզբում այն ժամանակվա բրիտանական կառավարությունը՝ գլխավորությամբ վարչապետ Հարոլդ Մաքմիլանի, շատ զուսպ ու սառն էր՝ այդ այցի հետ կապված։ Կար մտավախություն, որ այցը կարող էր վերածվել խոշոր սովետական քարոզչական ակցիայի։ Սակայն հանրային հետաքրքրության մակարդակը ստիպեց փոխել վերաբերմունքը, եւ վերջին պահին այցում ներառվեցին հանդիպումներ վարչապետ Հարոլդ Մաքմիլանի եւ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ։

Ըստ էության, հանրային տրամադրությունները ստիպեցին վերնախավերին՝ փոխել իրենց վերաբերմունքը։ Գագարինը ճաշեց Բուքինգհեմյան պալատում՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի եւ արքայազն Ֆիլիպի հետ, եւ դա դարձավ 20-րդ դարի դիվանագիտության պատմության ամենից հայտնի դրվագներից մեկը։ Հետագայում այդ հանդիպման հետ կապված բազմաթիվ լեգենդներ հյուսվեցին։ Թագուհին հանդիպեց մի մարդու հետ, որի կատարած սխրանքն այլեւս համամարդկային էր։ Ու դա չափազանց խորհրդանշական էր։ Սառը պատերազմի օրերին նման ժեստերը շատ կարեւոր էին՝ ցույց տալու, որ կան տարածքներ, որտեղ համամարդկային արժեքների առաջ նահանջում են քաղաքականությունն ու մրցակցությունը։ Գագարինը հարցազրույց տվեց BBC-ին։ Դա կարելի է որակել որպես «նոր ժամանակների հերոսի կերպարի կերտման» պրոցես, երբ հերոսը նաեւ մարդ է՝ իր ապրումներով, վախերով, հույզերով եւ այլն։ Այսօր եթե լիներ նման այց, մասնագետները կանվանեին «փափուկ ուժի կիրառում»։ Փաստորեն, դա «փափուկ ուժի կիրառում» էր՝ նախքան այդ տերմինի առաջացումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու

«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու Tue, 03 Nov 2026 10:45:22 +0400 Նոյեմբերի…

20 րոպե ago

«Հրապարակ». Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ

«Հրապարակ». Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ Tue, 03 Nov 2026 10:35:16 +0400 Քանի…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին

«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին Tue, 03 Nov 2026 10:25:57 +0400 Նոյեմբերի 29-ին Հայաստանի 10 համայնքներում…

39 րոպե ago

#Ուղիղ․ Մեկնարկել են 2027թ․ բյուջեի քննարկումները

#Ուղիղ․ Մեկնարկել են 2027թ․ բյուջեի քննարկումները Tue, 03 Nov 2026 10:19:22 +0400 Latest news from…

46 րոպե ago

«Հրապարակ»․ Առանց Արարատի, շուռ տված Խոր Վիրապով. որքա՞ն նստեց անձնագրերի տաշիտուշին

«Հրապարակ»․ Առանց Արարատի, շուռ տված Խոր Վիրապով. որքա՞ն նստեց անձնագրերի տաշիտուշին Tue, 03 Nov 2026…

50 րոպե ago

Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների

Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների Tue, 03 Nov 2026 10:00:32 +0400 Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը…

1 ժամ ago