Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Թագուհի Ղազարյանի ընտանիքը «գոյատևում» է ամսական 2 մլն դրամ աշխատավարձով

Թագուհի Ղազարյանի ընտանիքը «գոյատևում» է ամսական 2 մլն դրամ աշխատավարձով

Sat, 08 Aug 2026 21:15:56 +0400


Երեկ՝ օգոստոսի 7-ին, ԱԺ ամբիոնից ունեցած ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարեց․ «Մենք փող չունենք, իմ ընտանիքը փող չունի, որ տար Ղարաբաղին, իսկապես իմ աշխատավարձով է ապրում իմ ընտանիքը»։

Մենք ուսումնասիրել ենք Թագուհի Ղազարյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը։ Ըստ այդմ Ղազարյանը միայնակ է բնակվում, նա իր ընտանիքի անդամների մասին որևէ տվյալ չի տրամադրել։ Հայտարարագրել է 1 բնակարան, որպես միանձնյա սեփականություն։ Բնակարանը գնել է 2022 թ-ին, գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 8 մլն 476 հազար 957 դրամ գումար։ Ինեկոբանկից 1 մլն 932 հազար 660 դրամ վարկ է վերցրել։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 23 մլն 925 հազար 996 դրամ, որից 13 մլն 503 հազար 580 դրամը ստացել է աշխատավարձ՝ Ազգային ժողովից, 8 մլն 151 հազար դրամը՝ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամից, իսկ մնացած 2 մլն 271 հազար դրամը՝ եկամտահարկի վերադարձից։

Ստացվում է, որ Ղազարյանի ընտանիքը «գոյատևում» է նրա ստացած ամսական 2 մլն դրամ աշխատավարձով։
Ի դեպ Ղազարյանը նաև հիփոթեքային վարկ ունի, որի մնացորդը կազմում է 23,7 մլն դրամ։ Նախորդ տարի նա 5,5 մլն դրամ էլ ծախսել է բնակարանի վերանորոգման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան Sat, 08 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով