Ասֆալտեցին, որ փոսերը չքերծեն Հայաստանի ծնկները

Ասֆալտեցին, որ փոսերը չքերծեն Հայաստանի ծնկները

Sun, 09 Aug 2026 15:45:05 +0400


Մի պատվարժան հայրենակցի հետ զրույց էր Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում մատնացույց էի անում թե ընթացիկ, թե ռազմավարական խնդիրները, այդ թվում տնտեսության հարցում։

Մարդը սակայն նկատեց, որ՝ օրինակ այդքան գործ է արվում ճանապարհների հարցում, արվում է այդքան ասֆալտապատում։

Արվում է, իհարկե, թեեւ կասկածելի որակով։ Բայց, թողնենք որակը։

Հարգելի հայրենակիցներ, ասֆալտապատման հանգամանքը հասցվել է մի աստիճանի, կարծես ներկայիս իշխանությունից առաջ Հայաստանում չեն իմացել, թե ինչ է ասֆալտը։ Ներեցեք, բայց սա ծիծաղելի է, իսկ մյուս կողմից՝ տխուր, որ Հայաստանում ստեղծված է ահա այդպիսի քարոզչական եւ ինչ որ իմաստով արդեն միֆական ընկալում։

Իսկ դուք տեսե՞լ եք, թե Հայաստանում ինչպիսի ասֆալտապատում է իրականացվել օրինակ 2001–2003 թվականներին։ Ընդ որում, թե հանրապետական ու միջպետական ճանապարհներին, թե նաեւ Երեւանի փողոցներում։ Այո, որքան էլ թվա զարմանալի, որքան էլ շատերի համար շատ անդուր լինի դա լսել կամ արձանագրել, բայց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանում իրականացվում էր մեծ ծավալի ասֆալտապատում, մեծ ծավալի ենթակառուցվածքային շինարարություն։

Կառուցվեցին Սելիմի լեռնանցքը, Դիլիջանի թունելը, Մեղրու նոր ճանապարհը, մեծ ու փոքր այլ նոր ճանապարհներ, ասֆալտապատվեցին եղածները։ Սիրում եք Քոչարյանին, հավանում եք, թե ատում, բայց այդ ամենը փաստ է։ Դա նշանակո՞ւմ , որ նրա նախագահության շրջանի երանելի էր։ Ներեցեք, բայց այն աղետից հետո, որ ենթարկվեց Հայաստանը Փաշինյանի վարչապետության ընթացքում երանելի է թվում անգամ արցախյան առաջին պատերազն ուղեկցող հայաստանյան «մութն ու ցուրտը», առնվազն որովհետեւ պարզ է, որ դա հաղթելու գինն էր։

Այդ ամենով հանդերձ, իհարկե Քոչարյանի նախագահությունը ուղեկցվում էր Հայաստանի համար համակարգային մի շարք խնդիրներով, արատներով, որոնք գալիս էին անկախության առաջին տարիներից, կապիտալի նախնական կուտակման փուլից, նաեւ «բյուրեղանում» էին հենց իր նախագահության շրջանում, «փոխանցվում» էին Սերժ Սարգսյանին։ Այդ ամենն՝ այո։ Բայց, այդ ամենը մեղմ ասած չի ռեֆորմացվել եւ «կերպափոխվել» 2018–ից հետո, թեեւ կար պատմական պատեհություն։ Եվ հիմա 2018–ից հետոյի ծանրագույն շրջանի «թագն ու պսակը» դարձել են ասֆալտն ու ճանապարհները։

Եվ դրա համար նշում եմ՝ ընկերներ, Հայաստանում եղել է ասֆալտ, արվել է ասֆալտ, կառուցվել են ճանապարհներ՝ այդ թվում ստրատեգիական։ Այո, 2008–ից հետո, իմ կարծիքով էապես ընկել է կառավարման արդյունավետությունը։ Կարող ենք խոսել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին, բայց դա այլ առիթով։

Ներկայումս ամփոփեմ, որ Հայաստանը ապրել է, զարգացել է, ունեցել է կայուն առաջընթաց, եղել է ոտքի վրա։ Եվ 2018–ին պետք էր, որ Հայաստանը քայլելուց անցնի վազքի կամ նույնիսկ՝ թռիչքի, ելնելով հասունացող մարտահրավերներից։ Բայց, դրանից հետո իշխանության եկած ուժը Հայաստանը վազքի կամ թռիչքի ռեժիմի մեջ դնեու փոխարեն, իջեցրեց ծնկի։ Բայց ասֆալտ փռեցին, որ Հայաստանի ծնկները չվնասվեն փոսերից։

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան Mon, 10 Aug 2026 22:45:38 +0400 Ադրբեջանագետ Տաթև…

16 րոպե ago

Թայֆուն է սպասվում

Թայֆուն է սպասվում Mon, 10 Aug 2026 22:30:18 +0400 Չինաստանի Կենտրոնական մեթեո ծառայությունը հանդես է…

32 րոպե ago

Ինչ վիճակում է քիչ առաջ գտնված նորածին երեխան. Մանրամասներ

Ինչ վիճակում է քիչ առաջ գտնված նորածին երեխան. Մանրամասներ Mon, 10 Aug 2026 22:10:32 +0400…

51 րոպե ago

Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ

Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Mon, 10 Aug 2026 22:00:55 +0400 Դերասան Քրիստոֆեր Լամբերթը,…

1 ժամ ago

Երևանում կտորի մեջ փաթաթված նորածին երեխա են գտել

Երևանում կտորի մեջ փաթաթված նորածին երեխա են գտել Mon, 10 Aug 2026 21:48:22 +0400 «Հրապարակ»-ի…

1 ժամ ago

Նոր նշանակում

Նոր նշանակում Mon, 10 Aug 2026 21:47:31 +0400 Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի N 685-Ա որոշմամբ՝ ՀՀ…

1 ժամ ago