Հրդեհ նավթագործարանում, թե՝ ահաբեկչություն
Sun, 09 Aug 2026 21:30:40 +0400
Հրշեջների հաշվարկները կարողացել են հանգցնել Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքում գտնվող Saudi Aramco-ին պատկանող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը։
Հիշեցնենք, որ Ջիզանը գտնվում է Կարմիր ծովի ափին։ Այդ մասին հայտնել է սաուդական միապետության Էներգետիկայի նախարարությունը։ Բարեբախտաբար հրդեհից ոչ ոք չի տուժել։ Պատկան մարմինները սկսել են հետաքննություն դեպքի առնչությամբ։ Եմենյան հութիները հայտարարել են, որ իրենք են իրականացրել հարված նավթագործարանի վրա, որի հետեւանքով էլ առաջացել է հրդեհը;