Համալսարանից որ դուրս ես մնացել, քեզ թոշակ տվե՞լ են․․․

Համալսարանից որ դուրս ես մնացել, քեզ թոշակ տվե՞լ են․․․

Mon, 10 Aug 2026 13:15:20 +0400


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության, վերահաստատեց ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հնչեցրած միտքը՝ Փաշինյանը պետք է հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնի, որպեսզի պարզ լինի՝ Հայաստանը ո՞ր ուղղությամբ է գնում։

Սա պարզապես հարց չէր։ Դրա մեջ շատ նուրբ, բայց հասկանալի ակնարկ կար․ մենք գիտենք, թե դու՝ Փաշինյան, որ ուղղությամբ ես գնում, բայց ուզում ենք հասկանալ՝ Հայաստանը որ ուղղությամբ է գնում։ Կարծում եմ՝ այստեղ խոսքը ընդունելության քննության մասին չէր։ Սա բավական լուրջ քաղաքական հարցադրում էր՝ հիմնված Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների գործողությունների ու քաղաքականության վրա։
Բայց Փաշինյանը պատասխանեց ոչ թե պետական գործչի, այլ մի դիմորդի նման, որը դեռ չի կողմնորոշվել՝ ո՞ր համալսարան է ուզում ընդունվել։

Ասում է՝ ինքը ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, հետևաբար նման հանրաքվե անցկացնելն անհնար է և բովանդակազուրկ։ Սա արդեն ուսանողի տրամաբանություն է։

Պատկերացնենք՝ մեկը համալսարան է ընդունվել, դասերի չի գնում, քննությունների չի մասնակցում, համալսարանից դուրս է մնում, բայց հետո պահանջում է՝ «Իսկ թոշակս որտե՞ղ է»։ Նույն պատմությունն է այստեղ։
Իր ամբողջ գործելակերպով Փաշինյանը Հայաստանը հեռացնում է ԵԱՏՄ-ից, հասարակությանը նախապատրաստում է դեպի ԵՄ գնալու գաղափարին, բայց միաժամանակ ասում է՝ «Ես ձեզանից չեմ բաժանվում»։
Դե լավ։ Ուզում եմ մի պարզ հարց տալ Նիկոլ Փաշինյանին․ Համալսարանից, որ դուրս ես մնացել, քեզ թոշակ տվե՞լ են։ Եթե չեն տվել, ապա ԵԱՏՄ-ից ինչո՞ւ ես թոշակ ուզում։

Դասերին չես գնում, չես սովորում, քննություն չես հանձնում, համալսարանից էլ դուրս ես մնում, բայց թոշակ ես պահանջում։
Քաղաքականության մեջ էլ նույն կանոնն է գործում․ չի կարելի մի տեղից դուրս գալ, բայց այդ նույն տեղից շարունակել պահանջել այն, ինչ ստանում էին ներսում մնալու ժամանակ։

Իսկ եթե իսկապես որոշել ես գնալ ԵՄ, գոնե մի անգամ հստակ ասա՝ ո՞ր համալսարանն ես ընտրել, ո՞ր ֆակուլտետն ես գնում և, ամենակարևորը՝ ընդունելության քննությունը ո՞վ է հանձնելու՝ դու՞, թե՞ Հայաստանի ժողովուրդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մակունցն ու 2024 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունը

Մակունցն ու 2024 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունը Tue, 03 Nov 2026 20:45:27 +0400 Որպես գրագետ…

16 րոպե ago

Դպրոցականներն արձակուրդներից հետո վերսկսել են ցույցերը

Դպրոցականներն արձակուրդներից հետո վերսկսել են ցույցերը Tue, 03 Nov 2026 20:30:12 +0400 Ֆրանսիայում ավագ դպրոցականները…

31 րոպե ago

Զելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը Ուկրաինայում

Զելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը Ուկրաինայում Tue, 03 Nov 2026…

38 րոպե ago

Եթե խորհուրդը չի մշակում Սահմանադրության նախագիծը, ապա խորհուրդը պետք է լուծարվի

Եթե խորհուրդը չի մշակում Սահմանադրության նախագիծը, ապա խորհուրդը պետք է լուծարվի Tue, 03 Nov 2026…

46 րոպե ago

Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի․ «ՀայաՔվե»

Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի․ «ՀայաՔվե» Tue, 03 Nov 2026 20:10:57 +0400 «ՀայաՔվե» ազգային…

50 րոպե ago

Քանի լրագրող է սպանվել աշխարհում վերջին 20 տարում

Քանի լրագրող է սպանվել աշխարհում վերջին 20 տարում Tue, 03 Nov 2026 20:00:39 +0400 Աշխարհում…

1 ժամ ago