«Հրապարակ». 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը

«Հրապարակ». 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը

Tue, 11 Aug 2026 08:00:46 +0400


Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ռեկորդային թվով կալանքի որոշումներ է կայացրել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրում ընտանիքի անդամ կամ մերձավոր ազգականներ բաժիններում տվյալներ չի լրացրել։ Նա հայտարարագրել է 3 անշարժ գույք, որոնց միանձնյա սեփականատերն է հանդիսանում եւ որոնք՝ բոլորը, ձեռք է բերել նոր իշխանությունների օրոք։ 2019 թվականին Երեւանում բնակարան է գնել, 2023-ին՝ Աբովյանում առանձնատուն եւ հողամաս։ Հայտարարագրել է նաեւ 3 ավտոմեքենա, երկուսը ձեռք է բերել 2000-ականների սկզբին, իսկ երրորդը նախորդ տարվա ընթացքում տնօրինած 2012-ի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա է, որը հնարավոր է` վաճառել է կամ նվիրել:
Մելքոնյանը 2025-ի ընթացքում 14 մլն 93 հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Նա նաեւ բնակելի տան կառուցապատման վարկ ունի, որի մնացորդը 72 մլն 836 հազար դրամ է։ Կանխիկ դրամական միջոցների եւ բանկային հաշիվների մնացորդների մասին ԿԿՀ-ին տվյալներ չի տրամադրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ժամանակն է, որ խոհանոցում փակցնենք Նիկոլի նկարը

Ժամանակն է, որ խոհանոցում փակցնենք Նիկոլի նկարը Fri, 06 Nov 2026 20:15:37 +0400 Մինչ ՀՀ…

7 րոպե ago

Դիտարկում․ Ու՞ր է իշխանափոխության մասին կետը

Դիտարկում․ Ու՞ր է իշխանափոխության մասին կետը Fri, 06 Nov 2026 20:00:35 +0400 Latest news from…

22 րոպե ago

Հայտնի դերասանին մեղավոր են ճանաչել սեքսուալ բնույթի հանցագործություններում

Հայտնի դերասանին մեղավոր են ճանաչել սեքսուալ բնույթի հանցագործություններում Fri, 06 Nov 2026 20:00:27 +0400 Լոնդոնի…

22 րոպե ago

Չխառնենք Ալիևին, բա ո՞ւմ խառնենք

Չխառնենք Ալիևին, բա ո՞ւմ խառնենք Fri, 06 Nov 2026 19:59:56 +0400 Latest news from Հրապարակ…

22 րոպե ago

Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին. քաղաքագետ

Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին. քաղաքագետ Fri, 06 Nov 2026 19:45:29 +0400 Քաղաքագետ…

37 րոպե ago

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան Fri, 06 Nov…

49 րոպե ago