«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի

«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի

Tue, 11 Aug 2026 08:05:09 +0400


2025 թվականի դեկտեմբերի 31-ից պաշտոնապես դադարեցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը: Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը զեկուցել էր, որ հին կենտրոնացված մոդելից հրաժարվելու արդյունքում հիվանդանոցային խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ-ի մասնագիտացված ստորաբաժանում կամ բուժումը կստանան քաղաքացիական հիվանդանոցներում:
Սակայն հարցը միայն հիվանդ կալանավորներին տեղավորելը չէ, այս լուծարման հետեւանքով հիմնարկի բազմաթիվ աշխատակիցներ են կրճատվել, մնացել առանց աշխատանքի: Ստեղծված իրավիճակում կրճատված աշխատակիցներն իրենց իրավունքների վերականգնման համար արդեն դիմել են դատարան: Մասնավորապես՝ լուծարված հիվանդանոցի անվտանգության ծառայության պետ Վարդան Բալդրյանը, մեր տեղեկություններով, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել իր իրավունքները եւ հարկադիր պարապուրդում եղած ժամանակահատվածի համար վճարել։

Մենք փորձեցինք պարզել, թե հատկապես ինչ պատճառով է աշխատանքից ազատվել Վարդան Բալդրյանը, սակայն Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ պետի որոշումները չեն հրապարակվում։ Սա նշանակում է, որ հանրությանը հրաժարվում են տեղեկացնել, թե կոնկրետ ինչ հիմքով, ինչու է պետական ծառայողն ազատվել աշխատանքից։

Այս ֆոնին բնական հարց է առաջանում՝ իսկ Դատապարտյալների հիվանդանոցի մյուս աշխատակիցներն աշխատանքով ապահովվե՞լ են։ Ինչպես պաշտոնական պարզաբանմամբ մեզ հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից, հիմնարկի անձնակազմի միայն մի մասն է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատելու։ Որոշ աշխատակիցներ հրաժարվել են շարունակել իրենց գործունեությունն այնտեղ, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ն տարածքային առումով բավականին հեռու է, եւ հենց այդ հեռավորությունից ելնելով՝ հրաժարվել են տեղափոխվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել... հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49…

2 ժամ ago

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան Thu, 15 Oct 2026 23:48:12 +0400 ԲՀԿ…

2 ժամ ago

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին Thu, 15 Oct 2026 23:45:13 +0400 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում…

2 ժամ ago

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել Thu, 15 Oct 2026 23:30:51 +0400 Միացյալ Նահանգներում օդաչուն…

3 ժամ ago

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով Thu, 15 Oct…

3 ժամ ago

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ Thu,…

3 ժամ ago